Լրահոս
Օրվա լրահոսը

Ձերբակալվել է Գոհար Ենոքյանը

Մայիս 04,2015 21:02

«Առավոտի» ունեցած տեղեկություններով՝ ձերբակալվել է ԲՀԿ խմբակցության նախկին պատգամավոր, «Գարուն» ԲԲԸ խորհրդի նախագահ եւ գործադիր տնօրեն Գոհար Ենոքյանը: Նա այժմ գտնվում է Էրեբունի համայնքի ոստիկանության ժամանակավոր պահման մեկուսարանում:

Գոհար Ենոքյանի հետ կատարվածի մանրամասները պարզելու համար մեկուսարան է այցելելու ԲՀԿ նախագահ Նաիրա Զոհրաբյանը:

Հիշեցնենք, որ 73-ամյա Գոհար Ենոքյանը 1996-2007թթ. ՀՀ Արդյունաբերողների եւ գործատուների միության նախագահության անդամ էր, 2001թ. ԼՂՀ նախագահի կողմից պարգեւատրվել է «Մխիթար Գոշ» մեդալով:  2007թ. մայիսի 12-ին Ազգային ժողովի պատգամավոր է ընտրվել համամասնական ընտրակարգով «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունից: «Բարգավաճ Հայաստան» կուսակցության կանանց խորհրդի նախագահն էր: Այժմ ԲՀԿ շարքային անդամ է:

Մանրամասները՝ շուտով

Լուսանկարը՝ umba.am-ից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031