Լրահոս
Օրվա լրահոսը

Գալուստ Սահակյանի աթոռի բարձրությունն ու դեմոկրատիան

Դեկտեմբեր 10,2015 15:00

Բունդեսթագի ու ՀՀ ԱԺ-ի միջեւ ինչքան տարբերություններ կան

Վերջերս ՀՀ ԱԺ-ում ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանը բողոքում էր, թե ինչո՞ւ է ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի աթոռը տարբերվում մյուս պատգամավորների աթոռներից: Հայտնի է, որ նրա, ինչպես նաեւ փոխխոսնակների՝ Էդուարդ Շարմազանովի եւ Հերմինե Նաղդալյանի աթոռներն ավելի լայն թիկունքով են, բարձր, ավելի թանկարժեք: Բագրատյանը դժգոհում էր, որ դեմոկրատիայի նշան է, բոլորի աթոռները պիտի նույնը լինեն. «Մենք բոլորս նույնն ենք, հասկանո՞ւմ եք»:

Օրերս հայ լրագրողները Գերմանիա էին այցելել «Deutsche Gessellschaft» կազմակերպության եւ Երեւանի մամուլի ակումբի համատեղ ծրագրի միջոցով, որի շրջանակներում այցելություն էր կազմակերպվել Գերմանիայի կառավարություն, Բունդեսթագ (Ռայխսթագ): Եվ նիստերի դահլիճն ուսումնասիրելիս տեսանք, որ իրենց մոտ նախագահի աթոռը ընդամենը մի քանի սանտիմետր բարձր էր:

2
Aravot.am-ը Գերմանիայի Բունդեսթագի պատգամավոր Մարտին Պետցոլդի գրասենյակի ղեկավար Տրիստան Մարտենսին հարցրեց՝ պատգամավորների կողմից բողոքներ ձեզ մոտ չե՞ն լինում, թե ինչո՞ւ է բարձր նախագահի աթոռը, չէ՞ որ հավասարությունը դեմոկրատիայի նշան է: Նա պատասխանեց. «Երբեք չենք ունեցել նման խնդիր, որովհետեւ յուրաքանչյուր պառլամենտական գիտակցում է, որ Բունդեսթագի նախագահը որեւէ բանով իրենցից ավելի չէ, ունի նույն ձայնի իրավունքը, ինչ մնացած բոլոր պատգամավորները՝ չնայած կանցլերից հետո նա համարվում է երկրորդ ամենակարեւոր մարդը Գերմանիայում: Ուզում է իր աթոռը ավելի ցածր լինի՝ բոլորը հասկանում են, որ ի պաշտոնե նա է ներկայացնում Գերմանիան»:

Հարցին՝ Բունդեսթագում պատգամավորները ուրիշների փոխարեն չե՞ն քվեարկում, նա զարմացավ՝ ասելով, որ ախր դա անօրինական է, չի թույլատրվում, հետեւաբար նման բան այստեղ չեք տեսնի:

2-1-2
Գերմանիայում քվեարկությունների ժամանակ կողմ, դեմ եւ ձեռնպահի կոճակներն ունեն իրենց գույները, եւ նիստերին օնլայն հետեւողները կարող են անմիջապես քվեարկության ժամանակ տեսնել, թե որ պատգամավորն ինչպես է քվեարկում: Եթե ինչ-որ տեխնիկական խնդիր է առաջանում, կամ չեն հավատում, որ այդքան պատգամավոր է գրանցվել նիստի ընթացքում, դուրս են հրավիրում բոլոր պատգամավորներին եւ նորից մեկ առ մեկ հաշվելով՝ ներս են մտցնում, որ որեւէ մեկի մոտ կասկած չմնա:
Հանրային հեռուստատեսությունը ուղիղ եթերով հեռարձակում է Բունդեսթագի նիստերը՝ ապահովելով լայն լսարան:

Մեր հարցին՝ ձեր Բունդեսթագում է՞լ կան երգիչներ, ազգային հերոսներ, մարդիկ, որոնք կապ չունեն օրենսդրության հետ, իրավաբաններ չեն, նա պատասխանեց, որ մի սահմանափակում կա ԱԺ պատգամավոր դառնալու համար՝ միակ պայմանն այն է, որ պատգամավորը պետք է լինի 18 տարեկանից բարձր: Բունդեսթագում եղել է այդքան երիտասարդ՝ հենց 18 տարեկան պատգամավոր. «Մեր պառլամենտում կան քաղաքագետներ, իրավաբաններ, բիզնեսմեններ: Բայց եթե դու կառավարության աշխատող ես, բիզնեսներով չպետք է զբաղվես»:

Ուշագրավ է, որ մեր ԱԺ-ում պատերին փակցված են միայն ԱԺ նախկին նախագահների լուսանկարները՝ կարեւորելով նրանց, իսկ Բունդեսթագում կարեւորվում է պառլամենտի յուրաքանչյուր անդամ: Այնտեղ մի անկյուն են պատրաստել եւ արկղերով արխիվացրել են պատգամավորների պաշտոնավարման մասին տեղեկատվությունը:
Տուփերից մեկի վրա գտնվեց նաեւ Հիտլերի արկղը:

Ի դեպ, գերմանական ճշտապահությունը ստիպեց, որ հայազգի պատգամավոր պարոն Պետցոլդը չընդունի հայ լրագրողներին՝ հանդիպումից ուշանալու համար՝ չնայած նախատեսված էր նաեւ նրա հետ քննարկում:

ՀՌԻՓՍԻՄԵ ՋԵԲԵՋՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
09.12..2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031