Լրահոս
Օրվա լրահոսը

Արցախի դրոշը Եվրատեսիլի բեմում ծածանելը պատմություն է դառնում

Մայիս 11,2016 22:44

Ինչպես հաղորդում է Eurovoix.com կայքը, Հայաստանը պաշտոնապես նախազգուշացվել է Եվրոպական հեռարձակողների միության կողմից՝ երեկ գիշերը, Եվրատեսիլի 1-ին կիսաեզրափակիչի ժամանակ դրոշի հետ կապված դիպվածի վերաբերյալ:

Խոսքը գնում է Եվրատեսիլի հեռարձակման ժամանակ Հայաստանը ներկայացնող երգչուհի Իվետա Մուկուչյանի ժեստի մասին՝ նա կանաչ սենյակում ծածանում էր Արցախի դրոշը: Այդ կադրը ֆիքսել եւ տարածել էր Եվրատեսիլի հայաստանյան պատվիրակությունը՝ մակագրելով՝ «Հատուկ «ոմանց» համար…»: Իսկ կիսաեզրափակչի ելույթներից հետո տեղի ունեցած ասուլիսի ժամանակ երգչուհին, ի պատասխան Արցախի դրոշը ծածանելու վերաբերյալ հնչած հարցի, ասել էր, թե դա արել է, քանի որ ինքը եւ Հայաստանը խաղաղություն են ուզում:

Հայաստանի ազգային հեռարձակողին, նույն ինքը՝ Հանրային հեռուստատեսությանը, Եվրոպական հեռարձակողների միությունից զգուշացրել են, որ եթե եւս մեկ անգամ միջադեպը կրկնվի, այսինքն՝ եթե եզրափակիչում էլ Արցախի դրոշը ծածանվի, դրանով Հայաստանն իրեն կդնի որակազրկվելու վտանգի առջեւ՝ այս տարի եւ ապագայում: Իսկ արդեն իսկ գրանցված միջադեպի առթիվ Հայաստանի պատիժը հայտնի կդառնա մինչեւ այս տարվա հունիս ամիսը:

Հայտարարության տեքստում շեշտվում է, որ այդ քայլով հարված է հասցվել Եվրատեսիլի բրենդին, ինչպես նաեւ խախտվել են Եվրատեսիլ-2016-ի հայտարարված կանոնները:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031