Լրահոս
Օրվա լրահոսը

Նախկին փոխնախարարի որդին պրոռեկտոր է դարձել

Դեկտեմբեր 02,2016 15:50

Օրերս Մ. Հերացու անվան բժշկական համալսարանի հետբուհական եւ շարունակական կրթության գծով պրոռեկտոր է նշանակվել ԿԳ նախկին փոխնախարար Արա Ավետիսյանի որդին՝ 35-ամյա Գառնիկ Ավետիսյանը (լուսանկարում): Ըստ մեր ունեցած տեղեկությունների, այդ նշանակումը տարակուսանք է հարուցել բուհի ներսում, քանի որ մինչ այդ, նույն պաշտոնը զբաղեցնում էր վաստակաշատ պրոֆեսոր Արմեն Համբարձումյանը:

Գառնիկ Ավետիսյանը բժշկական համալսարանի նախկին ռեկտոր Գոհար Քյալյանի կադրերից է, նախկինում եղել է ռադիոլոգիայի ամբիոնի վարիչ, ու ըստ որոշ տեղեկությունների, տապալել ամբիոնի աշխատանքները:

Ինչ վերաբերում է տիկին Քյալյանին, նորանշանակ ռեկտոր Արմեն Մուրադյանը շատ հարցերով է նրա հետ խորհրդակցում, թեեւ բժշկական համալսարանից Aravot.am-ին տեղեկացրել էին, որ Քյալյանը Մուրադյանի խորհրդականների ցանկում չկա:

Իմիջիայլոց, Գառնիկ Ավետիսյանի նշանակման մասին որևէ տեղեկություն չկա բժշկական համալսարանի ֆեյսբուքյան էջում , մինչդեռ էջը վերջին շրջանում շատ ակտիվ է այն լուրերով, թե ում որ պաշտոնից ազատեց նորանշանակ ռեկտորը կամ որտեղ նշանակեց:

Բժշկական համալսարանի մամուլի պատասխանատու Տաթեւիկ Գրիգորյանից Aravot.am-ը հետաքրքրվեց՝ ինչո՞ւ այդ լուրը տեղ չի գտել բուհի ֆեյսբուքյան էջում: Տաթեւիկ Գրիգորյանը պատասխանեց, որ բավարարվել են այն բուհի կայքում հրապարակելով:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

 Լուսանկարը՝ բժշկական համալսարանի կայքից:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031