Լրահոս
Օրվա լրահոսը

Կարդիականացվեն քրեակատարողական հիմնարկներում մատուցվող բժշկական ծառայությունները

Հունվար 19,2017 11:45

Քրեակատարողական հիմնարկներում պահվող անձանց տրամադրվող բժշկական ծառայությունները կբարելավվեն: Կառավարության այսօրվա նիստում, ներկայացնելով ՀՀ քրեակատարողական հիմնարկներում բժշկական ծառայությունների արդիականացման հայեցակարգը, այս մասին հայտարարեց արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը: Նախարարը, հիվանդանոցային ձևով բժշկական օգնության և սպասարկման որակի բարելավման նկատառումներից ելնելով, առաջարկում է ծառայությունների բարեփոխման մի քանի տարբերակ։ «Առաջին՝ ազատությունից զրկված անձանց երկրորդային մասնագիտական բժշկական օգնությունը տրամադրել միայն քաղաքացիական հիվանդանոցներում և փակել «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ն և երկրորդ՝ վերազինել «Դատապարտյալների հիվանդանոցը» և այն վերափոխել որոշակի մասնագիտական ձևով բժշկական օգնություն և սպասարկում մատուցող հաստատության»,- ասաց Արփինե Հովհաննիսյանը:

Հայեցակարգով առաջարկվում է նաև վերանայել պատիժը կրելուն խոչընդոտող ծանր հիվանդությունների ցանկը, բողոքարկման ընթացակարգերը, ծանր հիվանդության հետևանքով պատժից ազատելու ընթացակարգի իրավական կարգավորումները՝ նախատեսելով բժշկի եզրակացության կամ հիվանդ ազատազրկված անձի (նրա ներկայացուցչի) դիմումի հիման վրա հարցն անմիջապես միջգերատեսչական հանձնաժողովի քննարկմանը ներկայացնելու հնարավորություն։ Նախատեսվում է մշակել նաև հացադուլ անողներին վերաբերող իրավական կարգավորումներ՝ հատկապես ուշադրություն դարձնելով հարկադիր սնուցմանը և հարկադիր բուժմանը:

Քրեակատարողական առողջապահության ինստիտուցիոնալ համակարգի առնչությամբ որպես բարեփոխման հնարավոր տարբերակ առաջարկվում է մշակել համապատասխան օրենսդրական փոփոխություններ՝ քրեակատարողական բուժօգնության ծառայությունը քրեակատարողական վարչության ենթակայությունից հանելու և այն կամ ՀՀ արդարադատության նախարարության կամ ՀՀ կառավարության անմիջական ենթակայությանը հանձնելու վերաբերյալ:

 

ՀՀ ԱՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031