Լրահոս
Օրվա լրահոսը

Հարց վարչապետին. «Մեր ազգի կանանց եւ աղջիկների 80 տոկոսը ձեզ համակրում են, վերջը ո՞նց է լինելու» (Տեսանյութ)

Մարտ 14,2017 20:50 Share

«Վերջը լավա լինելու, ես էլ գնալու եմ մեր տուն»,- այսօր Կարինե Կոստանդյանին ասաց ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը: Վարչապետը Երեւանի Նոր Նորք վարչական շրջանի մշակույթի տան դահլիճում ՀՀԿ-ի քարոզարշավի շրջանակներում հանդիպում էր քաղաքացների հետ: Դահլիճում հիմնականում մանկավարժներ, բժիշկներ էին:

Վարչապետ Կարեն Կարապետյանին ուղեկցում էին ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը, Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ՀՀԿ ընտրացուցակում ընդգրկված Շուշան Սարդարյանը: ՀՀԿ-ի քարոզիչներին դիմավորեցին վարչական շրջանի ղեկավարը եւ ՀՀԿ-ի տարածքային ցուցակով առաջադրված պատգամավորության թեկնածու Ղուկաս Ուլիխանյանը, ՀՀԿ ցուցակի առաջին տասնյակում ընդգրկված Սամվել Ֆարմանյանը:

Կարինե Կոստանդյանն այսպես դիմեց վարչապետին. «Մեր ազգի կանանց եւ աղջիկների 80 տոկոսը ձեզ համակրում են, վերջը ո՞նց է լինելու»:

Դահլիճում բոլորը սկսեցին ծիծաղել: Կարինե Կոստանդյանը նաեւ վարչապետին հորդորեց`բարձրացնել մանկավարժների դերն ու հեղինակությունը, քանզի իր կարծիքով`«ով հարեւանուհու հետ սուրճը վերջացնում է, զանգում է թեժ գիծ»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Վահան Ասրապեան says:

    80 %-ի մասին հռհռոց առաջացնող ՓՉՈՑ:

Պատասխանել