Լրահոս
Օրվա լրահոսը

Դանիել Իոաննիսյանը բացահայտել է ֆեյք դիտորդներին

Մայիս 14,2017 20:11

«Անկախ դիտորդ» նախաձեռնության ներկայացուցիչ Դանիել Իոաննիսյանը «Մեդիա կենտրոնում» մայիսի 14-ին ներկայացրեց գրանցված խախտումները եւ տպավորությունները` ընտրություններից: «Քանի դիտորդի ստուգել ենք, պարզվել է, որ հավատարմագրված չեն, ԿԸՀ-ի կայքում դիտորդների ցանկում չկան»,-ասաց նա:

«Մենք հայտնաբերել ենք մի քանի այդպիսի կազմակերպությունների, ինչպես` Իրավական մշակույթի զարգացման ինստիտուտը, «Գեղամա»-ն, «Հայք»-ը, «Կրթության եւ մշակույթի կամուրջները»…Ստուգել ենք տասնյակներով, պարզվել է, որ հավատարմագրված չեն…Իհարկե, այդ մարդիկ հեռացվել են, բայց Մալաթիայում կրկին այդպիսի մի դիտորդ կրկին վերադարձել է»,-նշեց Դանիել Իոաննիսյանը:

Նա արձանագրեց, որ այդ կազմակերպությունների մեծ մասն առնչություն չունի դիտորդության հետ. «Իրենք ճանապարհ են ընտրական տեղամասում ներկայացված լինելու, իրենք պարզապես ֆեյք դիտորդներ են, որոնք եղել են ՀՀԿ-ի վստահված անձ, ՀՀԿ-ի հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ անդամ եւ այլն»: Նրա ձեւակերպմամբ, նման «դիտորդները» ազդում են ընտրությունների արդյունքների վրա, քանի որ ներազդում են ընտրողների վրա:

Դանիել Իոաննիսյանը հավաստիացնում է, որ որոշ դեպքերում ՀՀԿ-ական ավագանու անդամի թեկնածուն է ներկա եղել տեղամասում` դիտորդի վկայականով, երբ զգուշացրել են, վկայականը հանել-տվել, գնացել է: «Այս պահին չունենք ծեծված դիտորդ, բայց քաշքշված ունենք»,- հայտնեց նա:

Դիտորդն անդրադարձավ նաեւ կոնկրետ տեղամասերի տարածքում անհամաչափ կուտակումներին:

Նրանց նախաձեռնությունը Երեւանում 60 տեղամաս է ծածկել: Իոաննիսյանը փաստում է, որ խորհրդարանական ընտրությունների համեմատությամբ բռի մեթոդների կիրառման դեպքերն ավելացել են:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Լուսանկարը` «Մեդիա կենտրոն»-ի

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031