Լրահոս
Օրվա լրահոսը

Դավիթ Շահնազարյանի գնահատմամբ՝ դատախազությունը սխալ է արել, որ «Սասնա ծռերի» վրա ահաբեկչության հոդված չի դրել

Հուլիս 17,2017 20:50

«Սասնա ծռերի գործողություններն ահաբեկչություն էին»,- այսօր ՊՊԾ գնդի մոտ լրագրողների հետ զրույցում ասաց ԱԱԾ նախկին ղեկավար, Տարածաշրջանային հետազոտությունների հայկական կենտրոնի վերլուծաբան Դավիթ Շահնազարյանը: Լրագրողների դիտարկմանը, որ քրգործն այդ հոդվածով չի հարուցված՝ որպես ահաբեկչություն՝ Դավիթ Շահնազարյանն արձագանքեց. «Դա արդեն դատախազության սխալն է»:

Հիշեցնենք, որ մեկ տարի առաջ այս օրը «Սասնա ծռերը» գրավեցին ՊՊԾ գունդը, եւ այսօր ՊՊԾ գնդում զոհված երեք ոստիկանների հիշատակին միջոցառում, մոմավառություն է կազմակերպվել:

Նրա խոսքերով՝ այսօրվա միջոցառումը ցույց է տալիս, որ «մեր հասարակությունը չի հանդուրժում ու չի չի հանդուրժել զենքի ուժով քաղաքական հարցեր լուծելու որեւէ փորձ»:

Հարցին՝ ոստիկանական գործողություններն ինչպե՞ս կգնահատեք, սովորաբար նման իրավիճակներում ինչ գործողությունների պետք է դիմել՝ պարոն Շահնազարյանը պատասխանեց՝ «Եթե դատենք արդյունքից, ավելի քան դրական արդյունք է: Դուք ինքներդ տեսաք»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31