Լրահոս
Օրվա լրահոսը

Իջեւանում եղբայրը եղբորը փորձել է սպանել սիրած աղջկա պատճառով

Օգոստոս 09,2017 14:11

Օգոստոսի 5-ին Իջեւան քաղաքի Արցախյան փողոցում գտնվող տներից մեկում վիճաբանության ժամանակ 31-ամյա Աշոտ Ջուլհակյանը սեղանին դրած դանակով հարվածներ է հասցրել իր եղբոր՝ 29-ամյա Ազատ Ջուլհակյանի պարանոցին, ձեռքին, թիկունքին: Ազատ Ջուլհակյանը ոստիկաններին հայտնել է, որ Աշոտը ցանկացել է իրեն խեղդել, սակայն իր հայրական տանը գտնվող իր կինն օգնել է ազատվել Աշոտից:

Իջեւանից տեղեկացանք, որ Ազատն ամուսնացած է, ունի 3 երեխա, Աշոտն ամուսնացած չէ: Երկուսն էլ աշխատում են Իջեւանի կոմունալ ծառայությունում, որը զբաղվում է քաղաքի աղբահանությամբ: Աշոտը Ազատին խանդել է մի աղջկա կապակցությամբ, որին ինքն էլ է սիրում:

Ազատ Ջուլհակյանը դեպքի կապակցությամբ ոստիկանություն է դիմել օգոստոսի 8-ին: Իրավապահներից տեղեկացանք, որ դեպքի կապակցությամբ նախապատրաստված նյութերը այսօր կփոխանցվեն ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչություն:

Ոստիկանները հայտնաբերել են դեպքից հետո փախուստի դիմած Աշոտ Ջուլհակյանին: Ազատ Ջուլհակյանի ստացած վնասվածքները ծանր չեն, նա  հիվանդանոցում չի գտնվում:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031