Լրահոս
Օրվա լրահոսը

Սարի թաղի գործով 11 վկայի բերման կենթարկեն դատարան. (Ֆոտոշարք)

Հոկտեմբեր 16,2017 19:11

Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Սարի թաղի ցույցերին մասնակցող Հրաչյա Բոյաջյանի, Արման Ադամյանի ու Ժորա Ավետիսյանի գործով նիստն էր: Հիշեցնենք, որ նրանք մեղադրվում են ոստիկանների վրա քարեր նետելու, բռնություն գործադրելու մեջ:

Վերջին դատական նիստը հետաձգվել էր, քանի որ գործով վկաները չէին ներկայացել դատարան: Նրանց մի մասի հետ կապված դատարանը բերման ենթարկելու որոշում էր կայացրել: Այս դատական նիստին էլ հրավիրված 25 վկաներից միայն մեկն էր եկել՝ Տիգրան Գրիգորյանը: Վկաներից մեկին՝ Մուշեղ Խաչատրյանին, որին բերման որոշում էր կայացվել, ծանուցումը չի հասել: Մալաթիայի ոստիկանությունից դատարանին հայտնել են, որ նա ՀՀ-ում չի գտնվում: Դատարանը որոշեց հարցում կատարել, որ պարզի, թե նա որտեղ է գտնվում:

Արմեն Մարտիրոսյանին ուղարկած ծանուցագիրը հետ է վերադարձվել, Գեղամ Խանամյանի վերաբերյալ նոր հասցե է ուղարկվել, նորից որոշեցին ծանուցել: Ռազմիկ Խառատյանի վերաբերյալ գրություն են ուղարկել էրեբունու ոստիկանությունից, որ նա հանդիսանում է ՀՀ ոստիկանության կենտրոնական բաժնի աշխատակից: Կարեն Վանյանին բերման որոշում ունեին, բայց նրան այդպես էլ չեն կարողացել գտնել, որեւէ տեղեկություն չկա: Գրիգոր Մխիթարյանի ծանուցագիրը հետ է եկել, դատավորն ասաց՝ կամ հասցեն է սխալ, կամ էլ չեն ստանում:

Վկաներից Ռաֆայել Մանուկյանին, Ազարիա Գեւորգյան, Վիլեն Համբարձումյանին, Հրաչյա Մուրադյանին, Գեղամ Գրիգորյան, Գուրգեն Ավագյանին, Արման Առուշանյանին, Արմեն Սարգսյանին պատշաճ ծանուցագիր ուղարկվել է, բայց չեն ներկայացել:

Դատարանը որոշեց բերման որոշում կայացնել եւ 9 վկային բերել դատարան, եւս երկուսի վերաբերյալ կար բերման ենթարկելու որոշում, այսպիսով, 25 վկայից 11-ին որոշեցին բերման ենթարկել:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031