Լրահոս
Օրվա լրահոսը

Վթար՝ Արցախում. կա մեկ զոհ

Հունվար 15,2018 23:27

Հունվարի 15-ին` ժամը 20:16-ին, տեղեկություն է ստացվել, որ Կովսական քաղաքից դեպի Բարթազ սար տանող ճանապարհի 30-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել Քաշաթաղի հրշեջ-փրկարարական մասին կից Կովսականի հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ «ԶԻԼ-131» մակնիշի 54 LS 238 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ՝ 1981 թ. ծնված Է. Ա, Սիսիան քաղաքի բնակիչ) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել. ուղևոր՝ 1978 թ. ծնված Ս. Գ.-ը (Սիսիան քաղաքի բնակիչ) տեղում մահացել է:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը վարորդը և ուղևոր՝ 1986 թ. ծնված Ա. Գ.-ը (Սիսիան քաղաքի բնակիչ) տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել են Կովսական քաղաքի բուժմիավորում. բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան:

ՀՀ ԱԻՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031