Լրահոս
Օրվա լրահոսը

«Արեգակ» ապրանքանիշի ըմպելիքների արտադրամասի գործունեությունը կասեցվել է

Օգոստոս 11,2026 16:18 Share

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի տեսուչները վերահսկողական միջոցառում են անցկացրել անհատ ձեռնարկատեր Վլադիմիր Խասիկյանին պատկանող գազավորված ոչ ալկոհոլային ըմպելիքների արտադրամասում (Տավուշի մարզ, Նոյեմբերյան համայնք, Կողբ բնակավայր, ապրանքանիշը՝ «Արեգակ»):

Հայտնաբերված անիտարահիգիենիկ նորմերի խախումները հիմք են դարձել արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցնելու համար: Ի մասնավորի՝

– արտադրամասի հատակների, պատերի մակերևույթները պատրասված չեն եղել անջրանցիկ, լվացվող, ախտահանվող նյութերից,

– բացվող ներքին պատուհանները (վերնափեղկերը) չեն ունեցել հեշտությամբ հանվող և մաքրվող միջատապաշտպան ցանցեր,

– կոյուղու համակարգերը նախագծված և կառուցված չեն եղել այնպես, որպեսզի բացառեն սննդամթերքի աղտոտման ռիսկը։

Տնտեսավարողին հանձնարարվել է ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ և սննդի կառույցը համապատասխանեցնել Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի պահանջներին:

Խախտումների վերացման համար սահմանվել է ժամկետ:

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Օգոստոս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31