Լրահոս
Օրվա լրահոսը

«ՊՆ նախարարը առանց ճշտելու հայտարարություններ է անում». ապրիլյան պատերազմի մասնակիցը հորդորում է, որ Վիգեն Սարգսյանը ապացուցի իր ասածը

Ապրիլ 28,2018 23:03

ՊՆ նախարար Վիգեն Սարգսյանը ասուլիսում հայտարարել էր, որ Հանրապետության հրապարակում հանրահավաքին ելույթ ունեցած Մանուել Մանուկյանը, որը ներկայացել էր ապրիլյան պատերազմի մասնակից, իրականում ապրիլյան պատերազմի մասնակից չէ: Վիգեն Սարգսյանն ասաց, որ նա զորամասում է մարտական հերթապահություն իրականացրել, առաջնագծում չի եղել եւ մարտական գործողությունների չի մասնակցել:

Aravot.am-ի հետ զրույցում Մանուել Մանուկյանը պատասխանեց, որ Վիգեն Սարգսյանը ստում է ու նա պետք է ներողություն խնդրի այդ ստի համար: Մանուկյանի խոսքով՝ «Եթե Վիգեն Սարգսյանը միայն ասեր, որ ինքը քառօրյայի մասնակից չի, կկարողանար այսօր ասել, որ քո զինգրքույկում գրած չի, դրա համար ասել եմ, որ դու քառօրյայի մասնակից չես: Թե ինչու գրած չի ու թե ինչու մեր ամբողջ զորամասի տղերքի զինգրքույկում չեն գրել, ՊՆ-ի այդ տրամաբանությանը կանդրադառնամ: Բա այդ դեպքում ո՞վ է եղել առաջնագծում: Եթե մենք մարտական դիրք չենք հանձնում, եթե զգոն ենք լինում, լավ ծառայություն ենք տանում, ՊՆ-ն համարում է, որ քառօրյային չե՞նք մասնակցել: Երկրորդը՝ նա ասում է, որ ես այդ ընթացքում առաջնագծում չեմ եղել, այ սրա հետ կապված ոչ մի փաստ նա չի կարող բերել: Երկու վարկած կա. Վիգեն Սարգսյանը ստել է, քանի որ ես միացել եմ շարժմանը, կանգնել եմ ժողովրդի կողքին՝ ապրիլյանի տղերքով, ոստիկանների ու ժողովրդի միջեւ ենք կանգնել, փորձել ենք լարված վիճակը թուլացնել:

Եթե Վիգեն Սարգսյանը այդ ամեն ինչը վատ ձեւով է ընկալել ու դրա համար ստել է, ուրեմն սա վտանգավոր է մեր ամբողջ ազգի համար: Երբ ՊՆ նախարարը առանց ճշտելու հայտարարություններ է անում, անլուրջ տպավորություն է թողնում ու պետության համար վտանգավոր է նման նախարարը: Ես, իմ մարտական ընկերները գիտենք, որ սա սուտ է: Ես առաջնագծում եղել եմ առաջին վայրկյանից, ամսի 1-ին բարձրացել եմ առաջնագիծ, ամսի 2-ին սկսել է պատերազմը: Ես եղել եմ դիրքի ավագ, մենք չենք ունեցել դասակի հրամանատար, 1 լեյտենանտ է ունեցել ամբողջ վաշտը, բայց վաշտը պիտի ունենա 1 վաշտի հրամանատար, 3 դասակի հրամանատար, չենք ունեցել, ամբողջ ծանրությունը եղել է սերժանտների վրա: Ես կատարել եմ դասակի հրամանատարի պարտականությունները, իմ վրա մի ամբողջ դասակի պարտականություն է եղել ու այդ ժամանակահատվածից սկսած՝ բոլորը մեզանից են հարցրել՝ ինչ է կատարվում, ոնց է լինում, մեր վերադաս հրամանատարներին մենք ենք ասել ինչ է լինում: Մենք հայտարարել ենք, որ մենք մեր ուժերով պիտի պայքարենք : Ուստի ասում եմ՝ Վիգեն Սարգսյանը չի տիրապետում ինֆորմացիային, նա պարտավոր է նորից հայտարարություն անի եւ ասի, որ կա՛մ իրեն են սխալ տեղեկություն տրամադրել, կա՛մ ինքը ստել է, այլ տարբերակ չկա»:

Մանուել Մանուկյանն ասաց, որ Վիգեն Սարգսյանը պետք է ներողություն խնդրի կամ էլ փաստաթղթեր ներկայացնի, թե ո՞ւր է եղել այդ ժամանակ ինքը, եթե ոչ առաջնագծում. «Եթե իմ ամբողջ գումարտակը, վաշտը եղել են առաջնագծում, ես ո՞ւր եմ եղել: Ունի՞ հիմնավոր փաստեր, թող ներկայացնի, եթե չունի, ինչի՞ համար է այդպիսի հայտարարություն անում»:

Մանուել Մանուկյանը գտնում է, որ այս ճանապարհով Վիգեն Սարգսյանը փորձել է ազդել իր ազատ կամքի վրա. «Չարաչար սխալվում են: Իմ կամքի վրա ոչ ոք չի կարող ազդել երբեք: Ես առաջնագծում կռվել եմ իմ ժողովրդի համար ու հիմա էլ, իմ ժողովուրդը եթե փողոցում է, ես դուրս եմ գալու փողոց՝ կանգնելու իմ ժողովրդի կողքին»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30