Լրահոս
Օրվա լրահոսը

«Երկու հատ մայկա են տպել՝ հակածխախոտային պայքար, կանանց դեմ բռնություն». Նաիրա Զոհրաբյանը՝ ԵՄ փողերը փոշիացնելու մասին

Մայիս 31,2018 11:37

Այսoր ԱԺ-ում Եվրաինտեգրման հարցերի հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը 2017-ի բյուջեի կատարման հաշվետվության քննարկման ժամանակ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանին հարցրեց. «Քաղհասարակության տարբեր կազմակերպություններ պարբերաբար մտահոգություններ են հայտնել, որ ԵՄ-ի կողմից տրվող ոչ միայն դրամաշնորհները, այլ նաեւ բյուջեի ուղղակի ներարկումները շատ դեպքերում փոշիացրել են տարբեր անկապ եւ անիմաստ ծրագրեր: Ինչ-որ երկու հատ մայկա են տպել՝ հակածխախոտային պայքար, կանանց դեմ բռնություն եւ այլն: Չե՞ք կարծում, որ մենք հիմա այնպիսի փուլում ենք, որ կա վստահության վերականգման կարիք: Չե՞ք տեսնում անհրաժեշտություն այդ դրամաշնորհների եւ բյուջեի ներարկումների առնվազն վերջին 1-2 տարվա աուդիտի համար»:

Ջանջուղազյանը պատասխանեց. «Ես չեմ կարողանում ըմբռնել, թե խոսքը որ ներարկումների մասին է, իմ պատկերացմամբ, ներարկումները կամ դրամաշնորհներն են, կամ վարկերը: Հավանաբար, դա վերաբերում է բյուջեն շրջանցած ծրագրերին, որոնք պետական պահուստների հետ պիտի որ կապ չունենան»: Նա ասաց, որ եթե խոսքը ՀԿ-ների մասին է, աուդիտը պետք է անցկացվի ըստ այդմ՝ իրենց համար նախատեսված ձեւով:

Նաիրա Զոհրաբյանը մասնավորեցրեց, որ խոսքը, օրինակ, վերաբերում է ԿԳՆ-ին ԵՄ-ից տրամադրված միջին մասնագիտական կրթության համար գումարներին. «Այս պահին չասեմ ոչ արդյունավետ, այդուհանդերձ՝ խնդրահարույց հարցեր կան, մենք էլ, որպես ԱԺ աշխատենք, հասկանանք, թե հսկայական գումարերը, որ ԵՄ-ից գնացել են ինչ-որ հարցեր լուծելու համար, դրանց վրա ստվերայնության հարցական կա»:

Ջանջուղազյանն էլ համաձայնեց, որ այս դեպքում վստահությունը շատ կարեւոր է:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031