Լրահոս
Օրվա լրահոսը

Հայրական հորդորները տեղ կհասնե՞ն

Դեկտեմբեր 12,1995 12:44

Ինչպես եւ սպասվում էր, օրերս Բուդապեշտում կայացած ԵԱՀԿ նախարարների խորհրդի հանդիպումը, որի ընթացքում քննարկվել են հակամարտությունների կարգավորմանն ուղղված ԵԱՀԿ ջանքերը, ներկայացրեց ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ուղղված հերթական հանձնարարականը: Չնայած կողմերի բուռն ցանկությանը՝ արագացնել կարգավորման գործընթացը, դժվար էր սպասել, որ արտգործնախարարների մակարդակով բուդապեշտյան հանդիպումը կարող էր նպաստել որեւէ հստակ որոշման (կամ նույնիսկ ուղենիշների) մշակմանը Այնպես որ, հանդիպման ժամանակ ընդունված որոշումները, ամենայն հավանականությամբ, տոգորված են բարի ցանկությունների ոգով, որի պակասը չէր զգացվում նաեւ նախապես Բոննում ընդունված փաստաթղթերում։

Մի խոսքով, բուդապեշտյան խորհրդակցությանը դժվար թե կարելի է անվանել խաղաղարար գործընթացի լուրջ առաջադիմական քայլ, այն մի անգամ եւս բացահայտեց այն պրոբլեմները, որոնց կապակցությամբ կողմերը համաձայնության չեկան Գերմանիայի մայրաքաղաքում։

Թեեւ Մինսկի խմբի նախագահ Վալենտին Լոզինսկին հայտարարեց, որ «բանակցությունների մասնակիցները դեռեւս երկար ճանապարհ ունեն անցնելու», այդ ճանապարհը, ըստ երեւույթին անցնում է պաշտոնական հանդիպումներից եւ բանակցություններից մեծ հեռավորության վրա։ Ճիշտ է, հենց այդ պատճառով, բացառված չէ, որ արեւմտյան տերությունների հայրական հորդորները վաղ թե ուշ, հնարավոր է, տեղ կհասնեն։ Համենայնդեպս շահագրգռված կողմերը՝ ԼՂՀ-ն, Ադրբեջանը եւ Հայաստանը, հաշվի կառնեն այն տնտեսական օգուտները, որոնք Արեւմուտքը խոստանում է կայուն խաղաղության հաստատման դեպքում։

Գ.  ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 1995
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031