Լրահոս
Օրվա լրահոսը

Ֆիդայոզի

Հունիս 24,1997 17:42

Ուրբաթ օրը բռնկված կոնֆլիկտը «Հրազդան» մարզադաշտի տնօրինության եւ տոնավաճառի առեւտրականների միջեւ ավարտվեց հարաբերական խաղաղությամբ։ Բավարարվեց առեւտրականների պահանջը, եւ տեղի համար վարձը մնաց անփոփոխ։ Չնայած անսպասելի աղմուկից հետո տնօրինությունն էլ սկսեց պնդել, թե վարձն ավելացնելու ոչ մի մտադրություն չուներ։ Այդ միջադեպում ամենատհաճը, սակայն, հետեւյալն է. «Հրազդանի» տնօրենին բողոքավորներից չափազանց բիրտ ձեւով «պաշտպանում» էին ոչ թե ոստիկանները, այլ իրավապահ մարմինների հետ ոչ մի կապ չունեցող ինչ-որ «ախրաննիկներ»։ Ավելին, նրանցից ոմանք ներկայանում էին որպես «ֆիդայի»։

Փառք այն մարդկանց, ովքեր արյուն են թափել հանուն հայրենի հողի: Բայց ոչ մեկի համար, կարծում ենք, գաղտնիք չէ, որ իսկապես կռվածների մեծ մասն այսօր բավականին խեղճ վիճակում է: Բարգավաճում են հիմնականում նրանք, ովքեր պատերազմի ժամանակ «ֆիդայու շորերով» զբաղված էին բենզինի առեւտրով։ Առեւտրական կապիտալի եւ ինքնակոչ «ֆիդայիների» սերտաճումը, մեղմ ասած, չի նպաստում շուկայական հարաբերությունների հաստատմանը։

Իսկ առավել կարեւորն այն է, որ երկրի ներսում ուժ գործածելու իրավունք պետք է ունենա միայն ոստիկանությունը եւ միայն օրենքի սահմաններում։ Եթե տոնավաճառի ցանկացած տեր ունենա «ախրաննիկների» իր ջոկատը, մենք շուտով գործ կունենանք բացարձակապես «սիցիլիական» տարբերակի հետ։

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 1997
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30