Լրահոս
Օրվա լրահոսը

ԻՆՉՈ՞Վ ԵՆ ԶԲԱՂՎԱԾ ՆԱԽԿԻՆ ՆԱԽԱՐԱՐՆԵՐԸ

Հուլիս 15,1998 23:56
Hranush Hakobyan

ՀՐԱՆՈՒՇ ՀԱԿՈԲՅԱՆԸ

«Գիտական աշխատանքով,- պատասխանեց նախկին սոցապնախարարը։- Դիսերտացիաս եմ ավարտել, որը իրավաբանությանն առնչվող խնդիրների է վերաբերում։ Ես ոչ միայն մաթեմատիկոս եմ, այլ նաեւ իրավաբան։ Նաեւ անգլերեն եմ շատ ակտիվ սովորում, ազատ ժամանակս ճիշտ եմ օգտագործում»։

Այսպիսով. իրականությանը չեն համապատասխանում կոմունիստների հանրահավաքում արված այն պնդումները, որ եթե Հրանուշ Հակոբյանը չկա, ուրեմն կալանավայրում է։

ՎԱՀԱՆ ՓԱՓԱԶՅԱՆԸ

«Այս պահին ոչնչով,- պատասխանեց նախկին արտգործնախարարը եւ Ֆրանսիայում Հայաստանի նախկին դեսպանը,- բայց սեպտեմբերից Հայաստանի ամերիկյան համալսարանում դասախոսելու եմ»։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031