Լրահոս
Օրվա լրահոսը

Ազնիվ արարք

Օգոստոս 27,1998 00:00
shnorhakalutyun

 Շնորհակալությո՛ւն, քաղաքապետ

Մինչ մշակույթի նախարար Ռոլանդ Շառոյանը ճիգեր է գործադրում վերականգնելու այն հոգեւոր կուլտուրան. «երբ հայ մարդը քայլում էր փողոցում եւ, եթե տեսնում էր գետնին ընկած հացի կտոր կամ հացի փշրանք, վերցնում էր, համբուրում, փչում էր փոշին, դնում բարձր տեղ, ասելով՝ մեղա Աստծուն, մեղա հացին», Երեւանի քաղաքապետ Սուրեն Աբրահամյանն արդեն իսկ նման կուլտուրա դրսեւորեց «Առավոտի» մի թղթակցուհու նկատմամբ։

Իր մեքենայով անցնելով փողոցով, նա տեսավ կանգառում ընկած «Առավոտի» այդ կտորը (կամ փշրանքը) եւ իր ավտոմեքենայի վարորդին ուղարկեց, որ վերցնի թղթակցուհուն, ազատի քաղաքի փոշուց եւ տանի բարձր տեղի մոտ (մամուլի շենք, 15-րդ հարկ, «Առավոտի» խմբագրություն)։

Ճիշտ է, Սուրեն Աբրահամյանը պակաս թողեց միայն համբուրելու գծով պրն Շառոյանի պատգամը, բայց փոխարենը «Առավոտի» թղթակցին տեսնելով, վստահաբար «մեղա Աստծուն» ասած կլիներ։

… Այս պատմությունը եւս կարող է մտորումների տեղիք տալ այլ լրատվամիջոցների, թե «Առավոտը» գուցե քաղաքապետարանի թերթ դառնա։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31