Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԵԿԸ ՄՈՐՈՒՔՈՎ, ՄՅՈՒՍՆ՝ ԱՌԱՆՑ ՄՈՐՈՒՔԻ

Սեպտեմբեր 11,1998 00:00
lurer

Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Առաջինը սեպտեմբերի 23-ին մեկնելու է Լոս Անջելես՝ Միացյալ հայկական ֆոնդի 100-րդ մարդասիրական թռիչքի հանդիսություններին մասնակցելու նպատակով։ Սպասվում է նաեւ Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինի մասնակցությունը։ Արդեն հայտնել ենք, որ նույն առիթով Լոս Անջելեսում է լինելու նաեւ Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը։

ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ՆԱԽԱՎԱՐԺԱՆՔ

Երկուշաբթի Ազգային ժողովի հերթական նիստից առաջ տեղի կունենա «Երկրապահ» պատգամավորական խմբի ժողովը, որին, ամենայն հավանականությամբ, մասնակցելու է պաշտպանության նախարար Վազգեն Սարգսյանը։ Նմանատիպ ժողով է նախատեսում անցկացնել նաեւ «Հանրապետություն» խմբակցությունը։

«ԱՅԺՄ»-Ի ՎԱՐԴԳԵՍ ԴԱՎԹՅԱՆԸ

ԱԺՄ-ին մոտ կանգնած աղբյուրների համաձայն, այդ կուսակցության «Այժմ» պաշտոնաթերթի խմբագրի պաշտոնից է ազատվելու հայտնի լրագրող Վիգեն Սարգսյանը։ Նրա տեղն է զբաղեցնելու Լյուդվիգ Խաչատրյանը, որը որպես լրագրող հանրությանը հայտնի չէ, սակայն բավական երկար ժամանակ զբաղեցնում էր Կրոնի գործերով վարչության պետի պաշտոնը։

Հիշեցնենք, որ ՀՀՇ-ի «Հայք» պաշտոնաթերթի նախավերջին խմբագիրն էր հոգեբան Վարդգես Դավթյանը։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930