Մեկ շաբաթ տեւած շրջագայությունից հետո Երեւան է վերադարձել բիզնեսին առնչվող հայ մասնագետների խումբը, որի կազմում ընդգրկված էին ԱԺ պատգամավոր Հերմինե Նաղդալյանը, առեւտրի եւ արդյունաբերության փոխնախարար Արմեն Պետրոսյանը, հարկային տեսչության պետի տեղակալ Արմեն Ալավերդյանը եւ Երեւանի փոխքաղաքապետ Վարդան Վարդապետյանը։ Խումբը եղել է Լոնդոն, Գզազգո եւ Էդինբուրգ քաղաքներում։ Նրանք տպավորված էին հատկապես Գլազգոյի փորձով։ Քաղաքը փաստորեն ինքն իրեն վերածնել է՝ զարկ տալով միջին եւ փոքր բիզնեսին։
ՔԱՂԱՔԱԿԱՆ ԱՊԱՍՏԱՐԱՆԻ ԽՆԴՐԱՆՔՈՎ
Ֆրանսիայում քաղաքական ապաստան է խնդրել Կարինե Միրզոյան անունով մի լրագրող, որը ֆրանսիական իշխանություններին է ներկայացել իբրեւ «Լրաբերի» նախկին աշխատակցուհի։ Թեպետ նա քաղաքական ապաստան է խնդրել Ստրասբուրգում, սակայն ֆրանսիական իշխանությունները նախընտրել են մինչեւ հարցին վերջնական լուծում տալը տիկին Կարինեին պահել Գրենոբլում։
ԱՐԱՄ ԱՍԱՏՐՅԱՆԸ՝ ԱՄՆ-ՈՒՄ
Կարդացեք նաև
Ըստ որոշ լուրերի, նախորդ շաբաթ Հայաստանը վերջնականապես լքել է հայտնի «Հայ եմ ես, հայ ես դու» երգի մեկնաբան Արամ Ասատրյանը։ Նույն աղբյուրը վկայում է, որ նա որոշել է հաստատվել Լոս Անջելեսում։


















































