Լրահոս
Օրվա լրահոսը

ԴԵՄԻՐՃՅԱՆԻ ՎԱՐԿԱՆԻՇՆ ԱՄԵՆԱԲԱՐՁՐՆ Է

Նոյեմբեր 11,1998 00:00
harcum

ՀՀ նախագահի նախկին թեկնածու Կարեն Դեմիրճյանի գլխավորած Հայաստանի ժողովրդական կուսակցությունը (ՀԺԿ) հանրապետության առավել հանրահայտ քաղաքական կազմակերպությունների ցուցակում առաջինն է։

«Սնարք» գործակալության հաղորդած տվյալների համաձայն, այս տարվա հոկտեմբերին «Լոգոս» անկախ սոցիոլոգիական կենտրոնի կատարած սոցիոլոգիական հարցման արդյունքում, 670 հարցվածներից 27,79 տոկոսը նախապատվությունը տվել է ՀԺԿ-ին, 19,77-ը՝ Հայաստանի կոմունիստական կուսակցությանը, 14,33-ը՝ ՀՅԴ-ին, 9,74-ը՝ «Երկրապահին», 6,2-ը՝ ԻՄ-ին։ ՀԺԿ-ի առաջնորդ Կարեն Դեմիրճյանի վարկանիշը ամենաբարձրն է այսօր գործող քաղաքական եւ պետական գործիչներից՝ 33,13 տոկոս։ Երկրորդ տեղում է ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ 18,78 տոկոս, երրորդ տեղում՝ ԱԺՄ-ի առաջնորդ Վազգեն Մանուկյանը՝ 16,67։ Այնուհետեւ գալիս են Սերգեյ Բադալյանը (ՀԿԿ)՝ 13,29, Պարույր Հայրիկյանը (ԻՄ)՝ 3,8, Վահան Հովհաննիսյանը (ՀՅԴ)՝ 3,59, Վազգեն Սարգսյանը (Պաշտպանության նախարար)՝ 3,16 տոկոս։

ՍՆԱՐՔ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30