Լրահոս
Օրվա լրահոսը

Երկրի խայտառակությունը

Հունվար 27,1999 00:00
Vano Levon

«Առավոտը» դիմեց նախկին նախագահի գրասենյակ, խնդրելով Լեւոն Տեր-Պետրոսյանին մեկնաբանել այն միջնորդությունը, որով վերջերս Ազգային ժողովում հանդես է եկել հանրապետության գլխավոր դատախազը։

Խմբագրությունը ստացավ նախկին նախագահի հետեւյալ գրավոր պատասխանը. «Հունվարի 25-ին մենք ականատես եղանք մի իրադարձության, որն իր ցինիզմով եւ վտանգավորությամբ դեռեւս նախադեպ չի ունեցել որեւէ քաղաքակիրթ երկրի կյանքում: Հանրապետության դատախազը խորհրդարանի բարձր ամբիոնից հանդես եկավ ծանրագույն քրեական մեղադրանքով՝ հիմնված ընդամենը մեկ մարդու ցուցմունքների վրա: Նման դեպք չի արձանագրվել անգամ Վիշինսկու դատական պրակտիկայում: Եթե մեր իշխանությունները որոշել էին խայտառակել Հայաստանը, ապա նրանց կարելի է շնորհավորել. դա միանգամայն հաջողվեց: Ինչ վերաբերում է խայտառակության գլխավոր դերակատարին՝ հանրապետության դատախազին, ապա նա կամ բացարձակ անգրագետ է, կամ էլ՝ հլու կամակատար, երկու դեպքում էլ՝ լուրջ փորձանք հայ ժողովրդի համար, որից պետք է շուտափույթ կերպով ազատվել։ Մերժելով դատախազին, եւ այդպիսով արձանագրելով նրա մասնագիտական անպիտանելիությունը, խորհրդարանը գտնվեց իր բարձրության վրա։ Հերթը ժողովրդինն է, որովհետեւ նման դատախազը մեկ չարակամի վկայությամբ կարող է քրեական գործ հարուցել ցանկացած քաղաքացու նկատմամբ»։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031