Լրահոս
Օրվա լրահոսը

ԼԱՎ ԼՈՒՐ

Փետրվար 10,1999 00:00
lav lur

Գեղարքունիքի մարզպետ Ռուդիկ Ղուկասյանը խնդրել է հայտնել, որ իր ծրագրերի մեջ է «Առավոտի» հետ բարիդրացիական հարաբերություններ հաստատելը։ Ձեւերի մասին տեղեկություններ չունենք։ Փոխարենը՝ պրն Ղուկասյանը հավատացնում է, որ կանոնավորապես վճարում է բոլոր կոմունալ վարձերը՝ ի պատասխան մեր այն հրապարակման, ըստ որի, մարզպետի առանձնատուն մուտք գործող էլեկտրականության կաբելի վրա հաշվիչ չկա եւ այն կաթսայատնից է անցկացված։ Ամենայն լրջությամբ նշենք, որ լրատվամիջոցների հետ նորմալ, գործնական հարաբերություններ հաստատելը դրական է բնութագրում ցանկացած պաշտոնյայի։ «Առավոտը» մտադիր է շուտով մրցույթ հայտարարել՝ ամենանեղացկոտ եւ ամենալայնախոհ պաշտոնյայի կոչման համար։ Մրցանակները լինելու են թանկարժեք եւ հաճելի՝ սեւ ակնոց եւ բամբակ չի նախատեսվում։

ՎԱՏ ԼՈՒՐ

«Գրական թերթի» խմբագիր Յուրա Խաչատրյանը, որը նաեւ ԵՊՀ դասախոս է, իր ուսանողներին հորդորել է քննություններին ներկայանալ վերոնշյալ թերթի բաժանորդագրման տոմսով։ «Գրական թերթի» ընթերցումից հետո ուսանողների ինտելեկտի կտրուկ բարձրացում առայժմ չի արձանագրվել։ Մյուս կողմից, կարելի է ենթադրել, որ գրողների վերջին ազգային-քաղաքացիական ակտիվացման հետեւանքով նրանց արտադրանքի գեղարվեստական արժեքը չի բարձրացել։ Համատեղությունն ընդհանրապես լավ բան է։ Ռուսն այս առիթով լավ ասացվածք ունի. որտեղ աշխատում են, մի զբաղվիր քաղաքականությամբ։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728