Լրահոս
Օրվա լրահոսը

ԹՈՒՐՔԱԿԱՆ ՀԱՐՑՈՎ

Փետրվար 24,1999 00:00 Share
lurer

Մարտ ամսվա ընթացքում Մարդու իրավունքների եվրոպական դատարանը լսումներ է կազմակերպելու Թուրքիայում մարդու իրավունքների խախտման կապակցությամբ։ Ընդհանուր առմամբ քննվելու է 9 հայց՝ ընդդեմ Թուրքիայի եւ մեկ՝ ընդդեմ Ֆրանսիայի։

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՎԱՐԿԱԾԸ ՊԻՏԻ ՀԻՄՆԱՎՈՐՎԻ

«Առավոտի» հարցին, թե արդյոք իրեն հիմնավոր է թվում այն վարկածը, որ Արծրուն Մարգարյանի սպանությունն իր թիկնապահներն են իրականացրել՝ ե՛ւ կատարողների, ե՛ւ շարժառիթների առումով, պաշտպանության փոխնախարար Վահան Շիրխանյանն այսպես պատասխանեց. «Դեռեւս նման պաշտոնական տեղեկատվություն չունեմ, որ այդ վարկածը հաստատվել է։ Եթե նույնիսկ հաստատվել է՝ դա պիտի պատճառաբանվի։ Կարծում եմ, որ զինված ուժերի հրամանատարական կազմը սպասում է վերջնական պատասխանին»։

ՀԱՅԱՍՏԱՆԸ՝ ԵՎՐԱԽՈՐՀՐԴՈՒՄ

Բացառիկ հաջող նշանակում է կատարել ԱԺ նախագահ Խոսրով Հարությունյանը։ ԱԺ արտաքին հարաբերությունների վարչության պետ Շմավոն Շահբազյանը մինչեւ հունիս Հայաստանը կներկայացնի Եվրախորհրդում, որի գրասենյակը Ստրասբուրգում է։

ՍԽԱԼՆԵՐԸ ՈՉԻՆՉ ՉԱՐԺԵ՞Ն

Պաշտոնական տեղեկագրի այն համարը, որտեղ Ընտրական օրենսգիրքն է՝ 2 հազար դրամով են վաճառում։ Տեղեկագրի հաջորդ համարը, որտեղ ԸՕ-ի 47 վրիպակներն են՝ ձրի է բաժանվում։

ՍԱԴԱՄԻՆ ՀԱՂԹՈՂԸ

Իսրեյալում ազգային հերոսի կարգավիճակ է ձեռք բերել 14-ամյա մի պատանյակ, որն Ինտերնետում ոչնչացրել է Սադամ Հուսեյնի էջում եղած ամբողջ գրագրությունը։ Առայժմ հայտնի չէ, թե պատանյակին ինչպես է հաջողվել այնտեղ ներմուծել անհրաժեշտ վիրուսը։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել