Լրահոս
Օրվա լրահոսը

ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄ

Ապրիլ 15,1999 00:00
cucak

ԱԺ պատգամավոր դառնալու համար ընտրահնարքները չափ ու սահման չեն ճանաչում։ Աստվածաշունչն էլ է ասում, որ ոչինչ ծածուկ չի մնա, 40 օրում կբացահայտվի։

Այդպես եղավ եւ Սերգո Նազինյան թեկնածուի պարագայում։ Ուշադրությամբ զննելով Տավուշի 75 տարածքի մեծամասնական ցուցակը, տեղեկանում ենք, որ թեկնածուի առաջադրմանը սատար է կանգնել Լյուդմիլա Հարությունյանի «Արժանապատիվ ապագա» կուսակցությունը։ Բայց երբ թերթում ենք հավակնորդների համամասնական ցուցակը, պարզվում է, որ Սերգո Նազինյանին պաշտպանում է Սամվել Շահինյանի անվան «Ազգային պետություն» կուսակցությունը։

ԱԺՄ-Ն ԻՆՉՈ՞Ւ ՀՐԱԺԱՐՎԵՑ ՊԱՐՈՒՅՐ ՀԱՅՐԻԿՅԱՆԻՑ

ajm

Մի պարզ պատճառով, որ ինքն էլ ունի իր Հայրիկյանը։

Շահեն Հայրիկյանը ԱԺՄ-ի համամասնական ցուցակում գրավում է վերջից առաջին տեղը՝ 75-րդը։

ԲԱՑ ԴՌՆԵՐԻ ՕՐ

manushuk petrosyan

Պաշտպանության փոխնախարար Աստվածատուր Պետրոսյանը շատ կուզի, որ Նաիրիի թիվ 56 ընտրատարածքում ԱԺ պատգամավոր դառնա իր քույրը՝ Մանուշակ Պետրոսյանը (նախկինում ժողդատավոր, այսօր՝ գործազուրկ)։ Սակայն պաշտպանության նախարար Վազգեն Սարգսյանն էլ ուզում է (ըստ լուրերի) այդ նույն տարածքում մեկ այլ թեկնածուի՝ ալրաղացի տնօրեն Աղասի Սիմոնյանին։ Նաիրցիներն ասում են, որ այս օրերին «ալրաղացում բաց դռների օր է հայտարարված»։

ԲՈՒԺԱԿԱՆԻՆ ԲՈՒԺԵԼ Է ՊԵՏՔ

heraxos

Բուժական գյուղում հեռախոսների սյուները «հավաքել» են։

Ով որ բուժականին հեռախոս տա, նա էլ ձայն կստանա։

ԹՎԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

kasharq

Քասախի գյուղապետը խոստացել է 50 հազար դոլարով ջուր քաշել։

Նպատակը մեկն է՝ որպեսզի ստանա 150 ձայն։

Սակայն հարեւան Սարալանջցիք ավելի «թասիբով» գտնվեցին եւ պայմանը կապեցին այսպես. եթե մինչեւ մայիսի 29-ը ջուր չքաշվի, քվեատուփերը դատարկ են ճամփելու Երեւան… (դատարկ քվեատուփ տեսած կա՞ք)։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930