Լրահոս
Օրվա լրահոսը

«ՇԱՄԻՐԱՄ» ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՄԱՐՏԱՎԱՐՈՒԹՅՈՒՆՆ ԱՌԱՋԻԿԱՅՈՒՄ

Ապրիլ 24,1999 00:00
shoger

Սահմանափակել նախագահի իրավասությունները՝ փոփոխություն մտցնելով սահմանադրության մեջ ոչ թե սահմանադրական հանձնաժողովով, այլ հանրաքվեի միջոցով.

ինչու. նախագահը պետք է հնարավորություն չունենա ստեղծելու տնտեսական լծակներ,

ՆԳ եւ ԱԱ նախարարություններն առանձնանում են։ 4 նախարարություններ՝ Արտաքին Գործերի, Պաշտպանության, Ներքին Գործերի, Ազգային Անվտանգության, ուղղակիորեն ենթարկվում են ՀՀ նախագահին.

ինչու. նախագահը պատասխանատու է երկրի անվտանգության համար,

վարչապետին ընտրում եւ կառավարությունը ձեւավորում է լեգիտիմ Ազգային ժողովը՝ տնտեսական հարցերում տալով նրան մեծ իրավասություններ.

ինչու. վարչապետը ժողովրդի կենսամակարդակի եւ բարեկեցության պահպանման եւ բարձրացման երաշխավորն է եւ պատասխանատուն,

փոփոխություն մտցնել «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքում. ընտրովի դարձնել մարզպետների, ինչպես նաեւ Երեւանի քաղաքապետի պաշտոնը՝ դրանով իսկ նրանց ազատելով նախագահի, կառավարության կամայականություններից եւ դարձնել պատասխանատու միայն ժողովրդի առջեւ.

ինչու. ժողովուրդը մասնակից է եւ պատասխանատու երկրում վարվող քաղաքականության համար,

երրորդ իշխանության ներկայացուցիչների՝ դատավորների պաշտոնը պետք է ընտրովի լինի, եւ ոչ թե նշանակվեն արդարադատության նախարարի կողմից։

Դատավորը պետք է հաշվետու լինի իրեն ընտրած համայնքին եւ զերծ լինի պետական պաշտոնյաների ճնշումից։ Անհրաժեշտ է գործուն դարձնել փաստաբանների ինստիտուտը, որի անկախության երաշխիքը ընտրովի դատավորների անկախ լինելն է։

ինչու. արդարության աստիճանը ձեւավորում է հասարակական կարծիքը՝ եթե ուզում ենք արդար երկիր ունենալ. միայն քաղաքացիական հասարակությունը կարող է հասնել արդարության բարձրագույն աստիճանի,

բոլոր ընտրովի պաշտոնների համար համապատասխան օրենքներում հստակեցնել ետկանչի մեխանիզմները.

ինչու. ընտրյալը պետք է արդարացնի հասարակության վստահությունը, եթե՝ ոչ, պետք է պաշտոնանկ արվի հասարակության կողմից. սրանով է հասարակությունը պատասխանատու դառնում իր ընտրության համար։

փոփոխություններ մտցնել ներկա նախագահի վարչապետության օրոք կոնկրետ գործիչների դեմ ընդունված օրենքներում.

ինչու. օրենքները պետք է ընդունվեն ոչ թե ընդդեմ անհատների, այլ՝ ի շահ հասարակության։

Կաշառակերությունը, հովանավորչությունը, դրամաշորթությունը բացառելու համար

ընդունել պետական պաշտոնյայի մասին օրենքը՝ նրան պաշտպանելով կամայականություններից եւ ստեղծել նորմալ աշխատանքային պայմաններ.

ինչու. պետական պաշտոնյան չպետք է ենթարկվի քաղաքական կոնյունկտուրային,

պետական պաշտոնյաների հանցագործությունների դեմ պայքարել քրեական օրենսգրքում խստացնելով նրանց նկատմամբ կիրառվելիք պատժամիջոցները՝ ինչքան բարձր պաշտոնը, այնքան խիստ պատիժը (պաշտոնավարման օրոք, այլապես դա քաղաքական հետապնդում է).

ինչու. պետական ծառայողի ազնվության գրավականը բարձր աշխատավարձն ու կոնյունկտուրայից ազատ լինելն է։

Գործարարության զարգացման համար

գործարարների, աշխատողների շահերը պաշտպանելու համար ստեղծել գործուն արհմիությունների ցանց.

ինչու. պետական գաղափարախոսությունը պետք է նպաստի գործարարի լիարժեք գործունեությանը,

տնտեսության զարգացման եւ հասարակության կենսամակարդակի բարձրացման գրավականը փոքր եւ միջին բիզնեսի պաշտպանվածությունն ու խթանումն է.

ինչու. պետությունը պարտավոր է օրենքներով, երկարաժամկետ վարկերի քաղաքականությամբ եւ գաղափարախոսությամբ սատարել գործարարին, որը բյուջեի հիմնական հարկատուն է,

հարկային քաղաքականությունը պետք է ուղղվի գործարարության ընդլայնմանը եւ ոչ թե սահմանափակմանը.

ինչու. որքան պարզ են հարկային մեխանիզմները եւ իրական դրույքաչափերը, այնքան նվազում է ստվերային տնտեսության անհրաժեշտությունը։

Սոցիալական պաշտպանվածության համար, մինչեւ ապահովագրական համակարգի ստեղծումն ու կիրառումը առաջնային համարել

ա) բանակը,

բ) ծերությունը,

գ) անաշխատունակությունը,

դ) մանկությունը,

ե) կրթությունը։

Կազմակերպության կարեւորագույն նպատակն է հասարակության յուրաքանչյուր անհատի կայացումը որպես ՀՀ քաղաքացի՝ հանուն քաղաքացիական հասարակության։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930