Լրահոս
Օրվա լրահոսը

ՊՏՏՎՈՂ ԿԱՐՈՒՍԵԼ

Հուլիս 15,1999 00:00
veraqnnich

«Վերածնունդ» համաժողովրդական խորհուրդ հասարակական կազմակերպության եւ այդ կազմակերպության նախկին տնօրեն Միսակ Մկրտչյանի բախումները երեկ շատ կարճ ժամանակով կանգ առան Վերաքննիչ դատարանում։

Հուլիսի 6-ին նույն դատարանում գործը կարճվել էր պատասխանող կողմի՝ «Վերածնունդի» շահերը ներկայացնող Ռուբեն Թորոսյանի եւ փաստաբան Ժուդեքս Շաքարյանի պահանջով. 21 ամիս ձգձգվող դատարանից-դատարան քաշքշվող այս գործին ծանոթանալու ու լրացուցիչ ապացույցներ ներկայացնելու համար Ժ. Շաքարյանը եւ Ռ. Թորոսյանը էլի ժամանակ էին պահանջել։ 21 ամիսն իրենց բավական չէր։ Հայցվոր կողմը՝ Մ. Մկրտչյանը, որ արդեն հոգնել է այս անվերջ ձգձգվող պրոցեսից, համոզված է, որ պատասխանող կողմը դիտավորյալ է երկարաձգում։ «Վերածնունդի» համանախագահներ՝ ժողովրդական նկարիչ Սարգիս Մուրադյանը, բանաստեղծ Ռազմիկ Դավոյանը եւ նախկին կրթության նախարար Հայկ Ղազարյանը դատական պրոցեսներին ընդհանրապես չեն մասնակցում։ Նրանց փոխարեն Գերագույն խորհրդի պատգամավոր, «Մարդու իրավունքներ-96» կազմակերպության նախագահ Ռուբեն Թորոսյանն է իրարով անցել։ Ու պարզ չէ՝ Թորոսյանի շահագրգռությունը «Մարդու իրավունքներ-96»-ի շրջանակներո՞ւմ է, թե՞ որպես «Վերածնունդի» տնօրեն, որ ըստ Մ. Մկրտչյանի՝ վերջերս է տնօրեն դարձել։

Ինչեւէ. Միսակ Մկրտչյանը «Վերածնունդի» ղեկավարությունից պահանջում է իր գույքը։ Վերաքննիչ դատարանում գործը քննում է դատավոր Մ. Դրմեյանը։ Նիստին պատասխանող կողմից սկզբում ներկայացել էր միայն Ռ. Թորոսյանը, ապա ուշացումով եկավ նաեւ Ժ. Շաքարյանը (որը դահլիճ մտավ այն դռնից, որտեղից սովորաբար դահլիճ մտնում են դատավորները)։

Ռ. Թորոսյանը դատարան միջնորդագիր ներկայացրեց, որում ասվում էր, թե այսօր Արաբկիր-Զեյթուն-Քանաքեռ համայնքի Առաջին ատյանի դատարանում նույն գործին առնչվող նիստ է լինելու։ Եվ այդ նիստի պատճառը իբր թե «Վերածնունդի» դուստր ձեռնարկության՝ «Գրաֆիկա գրուպի» (որի տնօրենն էր Մ. Մկրտչյանը) պարտքերն են հարկերի գծով։ Դատարանը վճռեց մինչեւ վերոնշյալ քաղաքացիական գործի ավարտը կասեցնել դատաքննությունը։

Ս. ՍԵՅՐԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031