Լրահոս
Օրվա լրահոսը

ԵՐԵՎԱՆԻ ԿԱԲԵԼԻ ԳՈՐԾԱՐԱՆԸ ԿՈՒՆԵՆԱ ՄԱՍՆԱՃՅՈՒՂ

Հուլիս 23,1999 00:00
kabel

ԼՂՀ վարչապետ Ա. Դանիելյանի մամուլի քարտուղարը «Առավոտին» տեղեկացրեց, որ հուլիսի 22-ին վարչապետի մոտ տեղի է ունեցել խորհրդակցություն, որին մասնակցել են Ստեփանակերտի էլեկտրատեխնիկական գործարանի տնօրեն Հ. Գրիգորյանը, Երեւանի կաբելի գործարանի գլխավոր ինժեներ Է. Միրզոյանը։ Խորհրդակցության ժամանակ քննարկվել են Ստեփանակերտում Երեւանի կաբելի գործարանի մասնաճյուղի բացման հետ կապված հարցեր։ Վարչապետը հայտնել է, որ Արցախի սոցիալ-տնտեսական իրավիճակի բարելավման գործում չափազանց կարեւոր է երկրում արդյունաբերության զարգացումը։ Երբ ինքը հիշյալ գործարանի գործադիր տնօրեն էր աշխատում, գաղափարը ծնվել է այդտեղից։ Մասնաճյուղը կտեղադրվի Ստեփանակերտի էլեկտրատեխնիկական գործարանի տարածքում։

Խորհրդակցության մասնակիցներին հանձնարարվել է 4 օրվա ընթացքում պատրաստել շենքի վերանորոգման համար անհրաժեշտ նախահաշվային փաստաթղթեր եւ կազմակերպել ու առաջին 20 օրում ավարտել վերանորոգման աշխատանքները։ Ա. Դանիելյանը ժամկետ տվեց նաեւ հին սարքավորումների տեղադրումն ու մոնտաժումն իրականացնելու համար։ Տարեվերջին նախատեսվում է մասնաճյուղի գործարկումը, որի արդյունքում կբացվի եւս 50-60 աշխատատեղ։

ՌՈՒԶԱՆ ԻՇԽԱՆՅԱՆ

Ստեփանակերտ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031