Լրահոս
Օրվա լրահոսը

ԼՈՒՐՋ ԸՆԴՈՒՆԵԼ ՊԵՏՔ ՉԷ

Օգոստոս 03,1999 00:00
guluzade

Ադրբեջանի արտաքին քաղաքականության գծով պետխորհրդական Վաֆա Գուլուզադեն վերջերս խիստ շատախոս է դարձել եւ ամեն առիթով, երբեմն նաեւ անառիթ իր տեսակետն է հայտնում Հայաստանի եւ ԼՂՀ արտաքին քաղաքականության վերաբերյալ։ ՀՀ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանը տարբեր առիթներով շեշտում է, թե պետք չէ Գուլուզադեի տեսակետներին լուրջ վերաբերվել։

Հավանաբար այս դիրքորոշումն էր պատճառը, որ երեկ Հայաստանի ԱԳ նախարարությունից հրաժարվեցին պատասխանել մեր հարցերին։ Պատասխան չտալը նույնպես պատասխան է, ասել է ինչ-որ մեկը։ Խնդրի էությունը հետեւյալն է։ Հուլիսի 27-ին «Մոսկովսկիե նովոստի» թերթին ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հարցազրույց է տալիս։ Հարցազրույցն արտատպվել է «PA» թերթում։ Վաֆա Գուլուզադեն չի ուշացնում իր տեսակետը։ Նա ադրբեջանական մամուլում անմիջապես տարածում է ՀՀ նախագահի հարցազրույցի սեփական մեկնաբանությունը։ Ըստ այդմ՝ «Հայաստանի ղեկավարը, փաստորեն կրկնում է իր երկրի նախորդ դիրքորոշումը»։ Թե ո՞ր նախորդը նկատի ունի Վաֆա Գուլուզադեն, պարզ չէ։ Հենց այս մասին խնդրեցինք պարզաբանումներ ներկայացնել Հայաստանի ԱԳ նախարարությանը։ Սակայն պրն Օսկանյանն արձակուրդում է գտնվում, իսկ ԱԳ նախարարության աշխատակիցը, որն այդպես էլ չասաց իր անունը, պնդելով, թե ինքը չափազանց փոքր մարդ է, ասաց. «Ոչ մի անհրաժեշտություն չենք գտնում մեկնաբանել այդ կարծիքը»։

Մ. Ե.

ԼՐԱՑՈՒՑԻՉ ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ ԵՆ

sd

ՀՀ Ազգային ժողովի մեծամասնական ընտրակարգով թիվ 56 ընտրատարածքի պատգամավորության թեկնածու Աղասի Սիմոնյանի ներկայացուցիչ Սեյրան Մկրտումյանը ՀՀ սահմանադրական դատարան է ներկայացրել Աղասի Սիմոնյանի դիմումը՝ Ազգային ժողովի մեծամասնական ընտրակարգով թիվ 56 ընտրատարածքում 1999 թ. հուլիսի 11-ի վերաքվեարկության արդյունքները վիճարկելու վերաբերյալ, որը ՍԴ-ում մուտքագրվել է 22.07.99 թ. ՊԹ-11 համարի ներքո։

Դիմումի նախնական ուսումնասիրման արդյունքներով 1999 թ. հուլիսի 27-ին հրավիրվել է ՍԴ աշխատանքային նիստ, որի արդյունքում ՍԴԱՈ-28 աշխատակարգային որոշմամբ գործն ընդունվել է քննության։

Հաջորդ օրը, 1999 թ. հուլիսի 28-ին, ՀՀ ԱԺ մեծամասնական ընտրակարգով թիվ 56 ընտրատարածքի պատգամավորության թեկնածու Աղասի Սիմոնյանի ներկայացուցիչ Սեյրան Մկրտումյանը դիմել է ՀՀ ՍԴ՝ ՀՀ ԱԺ մեծամասնական ընտրակարգով թիվ 56 ընտրատարածքում 1999 թ. հուլիսի 11-ի վերաքվեարկության արդյունքները վիճարկելու վերաբերյալ իրենց դիմումն առանց քննության թողնելու խնդրանքով։ Դիմումը մուտքագրվել է նույն օրը, 28.07.99 թ. 4-106 համարի ներքո։

Այդ կապակցությամբ 1999 թ. հուլիսի 30-ին հրավիրված ՍԴ աշխատակարգային նիստի ՍԴԱՈ-29 որոշմամբ ՍԴ կանոնակարգի 20 հոդվածի երկրորդ մասի համաձայն ուժը կորցրած է համարվել ՀՀ ՍԴ 1999 թ. հուլիսի 27-ի «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի մեծամասնական ընտրակարգով թիվ 56 ընտրատարածքում 1999 թվականի հուլիսի 11-ի ընտրության արդյունքները վիճարկելու մասին» վերոհիշյալ աշխատակարգային որոշումը։

Ա. ՀԱԿՈԲՅԱՆ

Աշխատակազմի ղեկավար

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031