Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

ԼԱՎ ԼՈՒՐ

Հոկտեմբեր 16,1999 00:00
hhsh

Իր ձեւավորման օրից ՀՀՇ-ից անընդհատ ինչ-որ խմբեր են անջատվում եւ նոր կուսակցություններ ձեւավորում։ Թվում էր՝ վերջ, այլեւս կիսվելու տեղ չունեն, բայց ահա ՀՀՇ եւս մի թեւ առանձնացավ եւ ստեղծեց «Արմատ» հասարակական կազմակերպությունը։ Այս ամենի առնչությամբ «Առավոտին» դեռեւս ՀՀՇ վարչությունում մնացածներից մեկն ասաց. «Մենք պատրաստ ենք կիսվել մինչեւ մոլեկուլները»։ … Բա որ այս պատրաստակամությունն իրականացնեն էլ՝ ի՜նչ լավ լուր կլինի ՀՀՇ-ատյաց գործիչների համար։

ՎԱՏ ԼՈՒՐ

Rafael Kazaryan

«Եթե Կ. Դեմիրճյանը մնար, չհեռանար, թույլ չէր տա այդ բաշիբոզուկներին այդպես քանդել այն տնտեսությունը, որը նաեւ ինքն էր ստեղծել, իր լուման ուներ։ Դրա համար Կ. Դեմիրճյանին միշտ մեղադրել եմ»,- մամուլում հայտարարել է Ռաֆայել Ղազարյանը։ Հետաքրքիր է, «Ղարաբաղ» կոմիտեի նախկին անդամը չի էլ ենթադրե՞լ, որ «բաշիբոզուկների» մասին այդ հայտարարությունը բումերանգ է։ Քանզի Դեմիրճյանի պաշտոնանկության, գործադուլների միջոցով տնտեսությունը քայքայելու մեջ «Ղարաբաղ» կոմիտեին որոշակի դեր է վերագրվում։ Եվ հետո, դեռ անցած տարվա նախագահական ընտրություններին պրն Ղազարյանը պրն Դեմիրճյանին մեղադրում էր ոչ թե չհեռանալու, այլ վերադառնալու եւ իր ուսերի վրա Լեւոն Տեր-Պետրոսյանին ու Վանո Սիրադեղյանին վերադարձնելու մեջ։ «Ծերուկը» (այդպես էին Ռաֆայել Ղազարյանին անվանում «Ղարաբաղ» կոմիտեում) կարծես լիովին մոռացկո՞տ է դարձել։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031