Լրահոս
Օրվա լրահոսը

ՂԱՐԱԲԱՂԸ՝ ՉԵԶՈՔ ԳՈՏԻ

Նոյեմբեր 12,1999 00:00
Nikolay Hovhannisyan

«Ղարաբաղին պետք է տրվի չեզոքության կարգավիճակ։ Մեր կողմից փոխզիջումը սա է. մենք համաձայնվում ենք, որ Ղարաբաղը չհռչակվի անկախ պետություն եւ չճանաչվի միջազգային հանրության կողմից եւ չմիանա Հայաստանին, Ղարաբաղը պահպանում է իր տարածքային ամբողջականությունը՝ Լաչինով եւ Շուշիով։ Առաջարկում եմ, որ այս տարածքը համարվի չեզոք տարածք՝ ոչ Ադրբեջանի, ոչ Հայաստանի կազմում։ Ադրբեջանի փոխզիջումը կլինի այն, որ նա կճանաչի Ղարաբաղի այս ստատուսը»։

Արեւելագիտության ինստիտուտի տնօրեն Նիկոլայ Հովհաննիսյանի հետ զրույցը կարդացեք էջ 6-ում։

ՎԱՍԻԼՅԱՆԸ ՀԵՐՔՈՒՄ Է

Razmik vasilyan

Երեկ «Առավոտի» խմբագրություն այցելեց ՀԱԲ-ի նախկին հրամանատար Ռազմիկ Վասիլյանը եւ հերքեց այն լուրը, թե ինքը որեւէ քաղաքական շփում է ունեցել Նաիրի Հունանյանի հետ։ Պրն Վասիլյանի պնդմամբ, Ն. Հունանյանն իսկապես 3 ամիս առաջ այցելել էր իր տուն եւս երկու հոգու հետ, որոնցից մեկին ներկայացրել էր որպես եղբայր, իսկ մյուսին՝ որպես բժիշկ, առաջարկել էր հրամանատարին բուժվել «Արմենիկումի» միջոցով։ Սակայն պրն Վասիլյանն՝ իր բժիշկների հետ խորհրդակցելուց հետո, հրաժարվեց բուժվել այդ դեղամիջոցով եւ մերժեց Նաիրի Հունանյանի ծառայությունները, որից հետո նրան երբեւէ չի տեսել։

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԸ ԿՀՐԱՊԱՐԱԿՎԻ ԱՅՍՕՐ ԿԱՄ ՎԱՂԸ

Robert Qocharyan

«Կառավարության կազմավորման եւ հրաժարականի մասին» օրենքի համաձայն՝ նախագահը պիտի կառավարություն կազմավորի 20-օրյա ժամկետում ։ Այն լրանում է նոյեմբերի 16-ին։ Իրազեկ անձանցից ստացված տեղեկության համաձայն, կառավարության կազմը հայտնի կդառնա մինչեւ այս շաբաթավերջ։ Չնայած երեկ կարծես դեռեւս լուծված չէին ուժային նախարարների թեկնածուներին առնչվող խնդիրները։ Սակայն արագացնելու պատճառն այն է, որ երկուշաբթի Ռոբերտ Քոչարյանը պաշտոնական այցով մեկնելու է Թուրքմենստան։ Իսկ չորեքշաբթի պիտի մեկնի Ստամբուլ՝ ԵԱՀԿ գագաթաժողովին։

ՄԱՐԴԱՍՊԱՆՆԵՐԸ ՆԱԵՎ ԹՄՐԱԴԵՂԻ՞ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ՏԱԿ ԷԻՆ

heroin

ԱԺ պատգամավորներից ոմանց հայտնի էին դարձել դատական փորձաքննության տվյալները, ըստ որոնց Նաիրի Հունանյանի խմբի անդամներից ոմանց անալիզներում հերոինի պարունակություն է հայտնաբերվել։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930