Լրահոս
Օրվա լրահոսը

ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՄԱՅՐ ԱԹՈՌՈՒՄ

Նոյեմբեր 25,1999 00:00
pozapalyan

Կաթողիկոսական ընտրություններում Գարեգին Բ.-ի մրցակից Ներսես արքեպիսկոպոս Պոզապալյանը շուտով, հավանաբար, կազատվի Մայր Աթոռ սուրբ Էջմիածնի դիվանապետի պաշտոնից։ Գարեգին Երկրորդը նրան առաջարկել է գլխավորել ցանկացած թեմ արտասահմանում, սակայն Ներսես սրբազանը ցանկություն է արտահայտել մնալ հայրենիքում։ Այս լուրը «Առավոտին» փոխանցելով, Ներսես արքեպիսկոպոս Պոզապալյանին մերձ աղբյուրը նշեց, որ վերջինս, հավանաբար, կնշանակվի Մայր Աթոռի լուսարարապետ, իսկ դիվանապետի աթոռն էլ կզբաղեցնի Կանադայի թեմի առաջնորդ Հովնան եպիսկոպոս Տերտերյանը։

3 ՏԱՐԻ ԱՆՑ

cec

ԼՂՀ ՆԳՆ-ի մամուլի քարտուղար Կիմ Գաբրիելյանը երեկ ճեպազրույց է անցկացրել, որտեղ մասնավորապես պարզաբանել է, թե ինչու է ձերբակալվել ՆԳ նախկին նախարարի թիկնապահ Սմբատ Կիրակոսյանը։ Պարզվում է, որ վերջինս 1997-ին ծեծել եւ մարմնական ծանր վնասվածքներ էր հասցրել Ստեփանակերտի մի անչափահաս բնակչի, բայց այդ մասին ՆԳՆ-ն միայն վերջերս էր ահազանգ ստացել։

ԸՆԿԵՐՈՎԻ

seyran avagyan

Այնպես էր ստացվել, որ ե՛ւ 1996-ի սեպտեմբերի 25-ին էր Սեյրան Ավագյանը ԱԺՄ-ից մենակ մնացել ԿԸՀ-ում՝ բոլորը հեռացել էին, ե՛ւ 1999-ի հոկտեմբերի 27-ին էր ԱԺՄ ողջ խմբակցությունից միայն նա եղել ԱԺ նիստերի դահլիճում եւ մինչեւ լույս պատանդ մնացել։ Այս ամենին Սեյրան Ավագյանի դուստրը յուրօրինակ կերպ է արձագանքել, հորը պատվիրելով. «Ընկերներիցդ մի բաժանվիր, եթե նրանք հեռանում են՝ դու էլ գնա»։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930