Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ԽՈՍՏՈՒՄՆԵՐԻ ԳԻՆԸ

Հունվար 18,2000 00:00

ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ԽՈՍՏՈՒՄՆԵՐԻ ԳԻՆԸ 2000 թվականի բյուջեում նախատեսված չեն ծախսեր Երեւանում կապիտալ շինարարության, այդ թվում նաեւ՝ Դավիթաշենի կամուրջի համար։ Հիշեցնենք, որ աշնանը ծրագրվում էր այդ կամրջի համար ծախսել մոտ 800 մլն դրամ։ Առավել մանրամասն կարդացեք վաղվա համարում։ ԱՆՀՆԱՐԻՆՆ՝ ԱԿՆՀԱՅՏ Չգիտես ինչու՝ ՀԱՀ-ի գործադիր տնօրենի՝ իր պաշտոնում լինել-չլինելու հարցը չի դադարում որոշ համարյա պաշտոնյաների համար երկրի զարգացմանը, կայունությանն ու առաջընթացին խոչընդոտող միակ գործոնը համարվել։ Տիգրան Նաղդալյանի առաջիկա հրաժարականի (կամ մոտալուտ պաշտոնանկության) մասին լուրերը նոր զարգացումներ են ստանում։ Իմանալու համար՝ պրն Նաղդալյանը պատրաստվո՞ւմ է հրաժարական տալ, թե՞ ոչ, որոշեցինք ճշտել հենց իրենից։ Հրաժարականի մասին Տիգրան Նաղդալյանն առաջին անգամ էր լսում եւ նման մտադրություն նա չունի։ ՀԱՎԵՐԺԱԿԱՆ ԹԵՄԱ Երեկ Վերաքննիչ դատարանում լսվում էր «Օրագիր» թերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանի բողոքի քննությունը՝ կապված Կենտրոն, Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանի որոշման հետ։ Հարցի լսումը հետաձգվեց մինչեւ հունվարի 24-ը։ Մանրամասները՝ էջ 2։ ՀՈՒԴԱ-ՄԱՍՈՆԱԿԱՆ ԴԱՎԱԴՐՈՒԹՅՈ՞ՒՆ Ինչպես հայտնի է, նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ Իսրայել են մեկնել ՀՅԴ երկու անդամներ՝ մշակույթի նախարար Ռոլանդ Շառոյանը եւ նախագահի խորհրդական Լեւոն Մկրտչյանը։ Ըստ «Առավոտին» հասած լուրերի, նրանց այցելությունը Իսրայել առաջացրել է Հայաստանի ՀՅԴ ԳՄ իրանամետ ղեկավարության դժգոհությունը։ Այնպես որ բացառված չէ, որ նշված գործիչները ցրտաշունչ Երեւան կվերադառնան սառեցված անդամությամբ։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել