Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

ՄՇՈՒՇՈՏ ՀԵՌԱՆԿԱՐ

Հունվար 21,2000 00:00
Armen Sargsyan

Ըստ որոշ լուրերի, արտահերթ նախագահական ընտրությունների պարագայում կառավարական շրջանակների թեկնածուն լինելու է Մեծ Բրիտանիայում Հայաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան, նախկին վարչապետ Արմեն Սարգսյանը։ Որոշակի տեղեկություններ կան, թե Արմեն Սարգսյանն անգամ նախնական համաձայնություն է տվել։

ՃԻՇՏ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿՆ Է

Davit Vardanyan

«Ես չեմ ուզում ու թույլ չեմ տալիս ոչ մեկին, ոչ մի քաղաքական կուսակցության կամ ուղղության այս դեպքը քաղաքական շահարկումների առիթ սարքել»,- 1998-ի հունվարի 24-ին հիվանդանոցում լրագրողներին հայտարարել էր Արծրուն Մարգարյանը։ Ավելի վաղ նրա դեմ մահափորձի առնչությամբ ԱԺՄ վարչության անդամ Դավիթ Վարդանյանն «Առավոտին» ասել էր. «Ընդհանրապես, որեւէ հանցագործություն պարզելու համար դիահերձում են կատարում. այս իշխանությունների կատարածները պարզելու համար էլ պիտի նույնը արվի եւ այդ դեպքում կարելի կլինի ճիշտ եզրակացությունների գալ»։

Կարդացեք էջ 3։

ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆԵՐԻ՞ ՇՈՈՒ

petros makeyan

ԱԺ-ի էներգետիկ հանձնաժողովի մասին ժամանակին Պետրոս Մակեյանը հայտարարեց, թե նախագահը ստեղծում է այս հանձնաժողովը՝ որպես իրականությունը քողարկելու միջոց։ Այսօր նույնպես Պետրոս Մակեյանը շարունակում է մնալ նույն կարծիքին. «Մեր նյութերը էներգետիկայի վերաբերյալ չհրապարակեցին, գտան, որ մենք քաղաքական խնդիրներ ենք լուծում»։

Հանձնաժողովի այսօրվա աշխատանքների մասին. «Այսօրվա շոուն զուտ արվում է Ռոբերտ Քոչարյանի եւ դաշնակցության պատվերով»։

Կարդացեք նաեւ էջ 2։

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՇԵՂԵԼՈՒ ՄԻՋՈՑ

sahmanadrutyun

Որոշ քաղաքական ուժերի կարծիքով, իրականում, ոչ մի սահմանադրական փոփոխություն էլ չի լինելու, այս ամենը «հերթական շոու է, մարդկանց ուշադրությունը շեղելու միջոց»։

Ավելի մանրամասն կարդացեք 3-րդ էջում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2000
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31