Լրահոս
Օրվա լրահոսը

ԼԱՎ ԼՈՒՐ

Հունվար 21,2000 00:00
Robert Qocharyan

Իսրայելի հայ համայնքի հետ հանդիպման ժամանակ Ռոբերտ Քոչարյանը խոստովանել է. «Եթե այսպես շարունակվի՝ եւս 1-2 օր մնամ, հավատացյալ կդառնամ»։

ՎԱՏ ԼՈՒՐ

zerbakalel

Արարատյան տարածաշրջանի մաքսատան բեռների ձեւակերպման բաժանմունքի նախկին պետ Մարտին Միրգիրյանը կաշառակերության համար ձերբակալված է իրավապահ մարմինների կողմից։ Լուրեր կան, թե վերջինիս տան խուզարկության ընթացքում հայտնաբերվել է «սեւ ցուցակ», որում նշված պաշտոնատար մաքսավորների անունների կողքին համապատասխան խոշոր չափերի գումարներ են գրված եղել։ Այդ գումարները, մաքսավորների լեզվով, կոչվում են «չայեւոյներ»։ Այս գործով հարցաքննվել են նույն համակարգի մի շարք աշխատակիցներ։ Սպասվում է այդ համակարգում աշխատողների՝ աշխատանքից ազատման դիմումների տեղատարափ։ Այժմ Մ. Միրգիրյանը, որը, մինչ ձերբակալվելն աշխատում էր այդ համակարգում որպես բեռների ձեւակերպման տեսուչ, գտնվում է Նուբարաշենի ուղղիչ-աշխատանքային գաղութում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2000
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31