Լրահոս
Օրվա լրահոսը

ԼԱՎ ԼՈՒՐ

Ապրիլ 01,2000 00:00
Davit Vardanyan

Հինգշաբթի, կառավարության նիստի ընթացքում, երբ անդրադարձ է եղել այն հարցին, որ Հայաստանի շքանշանները Սանկտ Պետերբուրգի «Монетный двор»-ում են պատրաստվում, պետական գույքի կառավարման նախարար Դավիթ Վարդանյանը հետաքրքրվել է՝ մի՞թե հնարավոր չի դրանք պատրաստել Երեւանի որեւէ արտադրամասում։ Հաշվի առնելով, թե վերջին տարիների ընթացքում ինչ զանգվածային բնույթ ստացավ շքանշաններ շնորհելը եւ ինչքան ավելացավ դրանց պահանջարկը, հուսով ենք, որ այս արտադրությունը Հայաստանում կազմակերպելու շնորհիվ, աշխատատեղերը կտրուկ կավելանան։

ՎԱՏ ԼՈՒՐ

pahustayin fond

Կառավարության վերջին նիստում որոշվել է պահուստային հիմնադրամից միջոցներ հատկացնել բնակարաններ ձեռքբերելու համար թատերական ինստիտուտի ռեկտոր Սոս Սարգսյանի եւ ակադեմիկոս Մերգելյանի համար, որը պատրաստվում է կնոջ հետ Մոսկվայից բնակության փոխադրվել Երեւան։ Այս տեղեկությունը զետեղել ենք «վատ լուր» խորագրի ներքո ոչ այն պատճառով, որ «Առավոտում» բացառապես նախանձ մարդիկ են աշխատում ու ծանր են տանում, երբ պետական փողերով որեւէ մեկին լավություն է արվում։ Ուղղակի յուրաքանչյուր բնակարանի գնման համար 30 հազար դոլար հատկացնելուց հետո պահուստային հիմնադրամում 2000 թվականի համար սահմանված միջոցները սպառվել են եւ վարչապետը թերեւս այլեւս որեւէ մեկին չի կարողանա ապացուցել, թե որքան է գնահատում նրա վաստակը։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2000
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930