Լրահոս
Օրվա լրահոսը

ԵՏ ՏՎԱԾ ՓՈՂԵՐ

Ապրիլ 20,2000 00:00
Rus-belorus

Ռուսաստան-Բելառուս միության խորհրդարանական ժողովի 14-րդ նստաշրջանին մասնակցելու համար ՀՀ ԱԺ մի խումբ պատգամավորներ Աղասի Արշակյանի եւ Հրանտ Ոսկանյանի գլխավորությամբ, ճանապարհածախսի համար ստացել են 2170$, որից 830-ը տնտեսել եւ ետ են վերադարձրել ԱԺ-ի հաշվապահություն։ Ինչպե՞ս են կարողացել տնտեսել, արդյո՞ք միութենական բարեկամների հաշվին են ապրել Մոսկվայում։

ՄԵԾ ՊԱՍ

mec pahq

Մեծ պասի վերջին շաբաթն է ավարտվում։ Նրանք, ովքեր իրենց հոգու վրա ծանրացած որոշ մեղքեր ունեն, փորձում են գոնե վերջին շաբաթը պաս պահել եւ այդպիսով են ակնկալում մեղքերի թողություն։ Պասով մաքրվելու բուռն մղում է առաջացել մի խումբ պատգամավորների, լրագրողների, ինչպես նաեւ՝ նախկին վարչախմբի մի փոքրիկ խմբի մեջ։ Աստված օգնական։

ՄԻ-Ա-ՑՈՒՄ

Miacum

Ապրիլի 21-ին Ազատության հրապարակում Ռուսաստան-Բելառուս միության ջատագովները հանրահավաք կկազմակերպեն։ Կգան նաեւ Ղարաբաղից, Հայաստանի բազմաթիվ շրջաններից։ Ռուսաստան-Բելառուս միությանն անդամակցելու օգտին առաջարկ կարվի՝ համաժողովրդական հանրահավաք անցկացնել։

ԱՄՈՒ-ԼԻ-ՆԻՍՏԻԱ

amnistia

Որ մայիսի 9-ի՝ Հաղթանակի օրվա կապակցությամբ ԼՂՀ-ում, հնարավոր է, ամնիստիա կիրառվի, չճշտվեց։ Բայց հետաքրքիր մի բառ էին օգտագործում արցախցիներն ի պատիվ Ամուլիկի, ասելով՝ «ամուլինիստիա»։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2000
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930