Լրահոս
Օրվա լրահոսը

«Սիթիի» մի քանի աղցանների արտադրությունը կասեցվել է

Նոյեմբեր 05,2026 23:20 Share
Աջակցեք aravot.am-ին

Կասեցվել է «Սիթի» ՍՊ ընկերությանը պատկանող աղցանի արտադրամասի (Երևան, Սեբաստիա 143) արտադրական գործունեության առանձին գործառույթը՝ «Աղցան «Մայրաքաղաքային», «Աղցան «Կուսկուս», «Աղցան «Բրոկոլիով և պղպեղով» և «Աղցան «Հունական» արտադրատեսակների արտադրությունը: Այս մասին տեղեկացնում են ՍԱՏՄ-ից:

Ստուգման ընթացքում առկա արտադրատեսակներից վերցված նմուշների լաբորատոր փորձաքննությամբ պարզվել է, որ «Աղցան «Մայրաքաղաքային», «Աղցան «Կուսկուս» արտադրատեսակների նմուշները «ՄԱՖԱնՄՔ» (մեզոֆիլ աէրոբ և ֆակուլտատիվ անաէրոբ մանրէներ) և «ԱՑԽՄ» (աղիքային ցուպիկի խմբի մանրէներ), իսկ «Աղցան «Բրոկոլիով և պղպեղով» և «Աղցան «Հունական» արտադրատեսակների նմուշները «ԱՑԽՄ» ցուցանիշներով չեն համապատասխանում Մաքսային միության տեխնիկական կանոնակարգով սահմանված նորմերին:

«Սիթի» ՍՊ ընկերության պատասխանատուներին հանձնարարվել է ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ և նշված արտադրատեսակները համապատասխանեցնել օրենսդրության պահանջներին:

Խախտումների վերացման համար սահմանվել է ժամկետ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Նոյեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30