Լրահոս
Օրվա լրահոսը

ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի միջև ընտրության հարցում Փաշինյանը Հայաստանի բնակչությանը մոլորեցնելու փորձ է անում. Զախարովա

Նոյեմբեր 05,2026 23:30 Share
Աջակցեք aravot.am-ին

Հայաստանի վարչապետի այսօրվա հայտարարություններում որևէ հստակություն չի եղել, ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

Նրա խոսքով՝ թեև ԵԱՏՄ 4 երկրների ղեկավարների մայիսի 29-ի հայտարարության մեջ շատ կոնկրետ հարցեր են դրվել, դրանց պատասխանները մինչ օրս չեն ստացվել: ԵԱՏՄ գործընկերների համար մինչ օրս անհասկանալի է պաշտոնական Երևանի մտքի ընթացքը՝ նույնիսկ առօրյա տրամաբանությամբ նախ պետք է սեփական ժողովրդից կարծիք հարցնել, իսկ հետո ինչ-որ գործողություններ ձեռնարկել, հավելել Է Զախարովան:

Հայաստանի` ՀԱՊԿ-ից դուրս գալու հնարավորության համատեքստում Ռուսաստանի ԱԳՆ ներկայացուցիչը հայտարարել է. «Արևմտյան երկրները փորձում են «ներթափանցել տարածաշրջան»՝ իրենց ռազմական շինարարության և կառավարման չափանիշներով։ Այդ երկրները չեն կարող և մտադիր էլ չեն ապահովել տարածաշրջանի կայունությունը»։

Զախարովան ընդգծել է, որ Երևանը ցանկացած պահի կարող է վերադառնալ ՀԱՊԿ-ին լիարժեք մասնակցությանը։ Միևնույն ժամանակ, ոչ ոք Հայաստանին բռնի ուժով չի պահում կազմակերպությունում։ Երկիրն իրավունք ունի գործի դնելու կանոնադրությամբ նախատեսված բոլոր ընթացակարգերը և դուրս գալու կազմակերպությունից՝ կատարելով առկա պարտավորությունները։

Հայաստանը կարող է ՀԱՊԿ-ին անդամակցության հարցում իր դիրքորոշումը հստակեցնել նոյեմբերի 9-ին Մոսկվայում կայանալիք Անվտանգության խորհուրդների քարտուղարների խորհրդակցությանը։

 

«Սպուտնիկ Արմենիա»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Նոյեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30