Լրահոս
Օրվա լրահոսը

ՃԱՂԱՊԱՏՎԵՑ ԵՎ ԼՂՀ ԳԵՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱՐԱՆԸ

Օգոստոս 30,2000 00:00
dat

ԼՂՀ գերագույն դատարանի դահլիճն այս օրերին խնամքով նախապատրաստվում է դարի դատավարությանը՝ «Մարտի 22-ի» գործի։ Երեւանից, ըստ մեր տեղեկությունների, նախորդ շաբաթ վերջապես ճաղեր տարվեցին-տեղադրվեցին դահլիճում։ Դահլիճի անվտանգությունը կապահովվի դարձյալ Հայաստանից՝ հասարակական կարգի անձնակազմի կողմից։ Սակայն առաջիկա 3 օրերին պարզ կդառնա. ԼՂՀ ԳԴ-ո՞ւմ է նպատակահարմար անցկացնել դատաքննությունը, թե՞ Հայաստանում։ Վերջինիս համար ասում են. «Ուզում են Վանոյի խաղը խաղալ. Սյամոյին փախցնել»։

«ՏԵՐ-ՍԱՀԱԿՅԱՆ ԳՈՐԾՈՎ»

dat

«Արմեն Տեր-Սահակյան+10» քր. գործը վերջապես հանգրվանեց վերաքննիչ դատարանում։ Չնայած վերաքննիչը գոնե նշանակած պիտի լիներ անդրանիկ իր նիստը։ Ընդ որում, վերանայելու պահանջով (Նոր Նորք եւ Ավան համայնքների առաջին ատյանի 28.07.2000 թ. դատավճիռը) դատարան է դիմել 7 ամբաստանյալ (նրանց շահերի պաշտպանները, բացառյալ Արշակ Շուխյանի, Սուրեն Հարությունյանի եւ Գեւորգ Դարբինյանի)։

ԴԻՎԱՆԱԳԵՏԸ ՄՏԱՀՈԳՎԱԾ Է

turq

Վերջին տարիներին Թուրքիան բազմիցս Հայաստանի դեմ սպառնալիքներով է հանդես եկել, եւ, բնականաբար, թուրք-իսրայելական ռազմական համագործակցության ակտիվացումը չի կարող չմտահոգել Երեւանին: Մեկնաբանելով Իսրայելի վարչապետ Էհուդ Բարաքի՝ Թուրքիա կատարած այցի արդյունքները՝ «Մեդիամաքս» գործակալությանը այս մասին հայտարարել է մի հայ դիվանագետ, որը ցանկացել է անհայտ մնալ: Բարաքի այցի ընթացքում Թուրքիան եւ Իսրայելը պայմանավորվել են ակտիվացնել ռազմական համագործակցությունը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2000
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031