Լրահոս
Օրվա լրահոսը

ՎԻՃԱԿԻ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒՆԵՐԸ

Հոկտեմբեր 26,2000 00:00
hektor sardaryan

«Առավոտի» հարցին ի պատասխան, թե իրենց ուսումնասիրություններով կա՞ն բավարար հիմքեր, որ կարելի լինի պնդել էներգետիկ չարաշահումներին հանրապետության նախկին ղեկավարների առնչակցության մասին, քննչական խմբի ղեկավար Հեկտոր Սարդարյանն ասաց. «Այս հարցի պատասխանը, եթե անկեղծ լինեմ, հետեւյալն է. հանրապետությունում եթե ստեղծվում է այնպիսի վիճակ, ինչ որ ստեղծվել էր 1992-95թթ. ընթացքում, արդեն այդ վիճակի՛ համար, ընդհանուր առմամբ, պատասխանատու են հանրապետության ղեկավար պաշտոնատար անձինք։ Բայց որպեսզի կրիմինալ առումով նրանք պատասխանատու կոչվեն, առավել եւս, դառնան մեղադրյալներ՝ դրա համար շատ ու շատ բաներ են պետք։ Հաշվի առեք, մենք չենք կարող ենթադրությամբ մարդկանց մեղադրել, նույնիսկ անունները տալ չի կարելի»։

ՎԱՐԿԱԾ

andranik margaryan

«Առավոտի» խնդրանքով մեկնաբանելով Աշոտ Մանուչարյանի հայտարարությունները՝ վարչապետ Անդրանիկ Մարգարյանն ասաց, թե Մեղրիի փոխանակման վերաբերյալ ՀՀԿ-ն մտահոգություններ ուներ դեռ անցած տարվա նոյեմբերին եւ անընդունելի էր համարում այդ տարբերակը քննարկելն անգամ. «Իսկ ինչ վերաբերում է Մանուչարյանի հայտարարությանը, թե որոշակի կապ կարող է լինել Մեղրիի տարբերակի եւ 27-ի դեպքերի միջեւ՝ դա մի վարկած է, որ քննչական խումբը պետք է քննարկեր։ Չգիտեմ, տեղյակ չեմ՝ քննարկել, մերժել են, թե՞…»։

«ԿՌԻՇԱՆ»

Aramayis Barseghyan

ՀԺԿ-ական պատգամավոր Արամայիս Բարսեղյանը երեկ ԱԺ ամբիոնից հրապարակեց իր ենթադրությունը, թե էներգետիկ չարաշահումների վերաբերյալ դատախազության հաղորդումն այլ կլիներ, եթե չլիներ հոկտեմբերի 27-ը։ «Դատախազությունն այժմ չունի համապատասխան «կռիշա», որ ամեն ինչ իր տեղը դնի եւ ասի, թե ովքեր են արել այս ալան-թալանը»։

Ա. Ի.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2000
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031