Լրահոս
Օրվա լրահոսը

ԱԺ նախագահի «BMW»-ն օրինականացված չէ

Հունվար 10,2001 00:00
Armen khachatryan

Իհարկե, այդպես էլ հստակ չասվեց, թե ԱԺ նախագահ Արմեն Խաչատրյանի զրահապատված «BMW» ծառայողական թանկարժեք ավտոմեքենան պետբյուջեի վրա որքան «նստեց», բայց խոսվում էր մոտ 132 մլն դրամի՝ շուրջ 250 հազար ԱՄՆ դոլարի մասին։ Իսկ օրերս տեղեկացանք, որ Արմեն Խաչատրյանի այդ ավտոմեքենան մինչ օրս մաքսազերծված էլ չէ։ Ա. Խաչատրյանի միջնորդությամբ մաքսազերծումը, որը հսկայական գումար արժե, անընդհատ հետաձգվում էր։ Դե, նաեւ հասկանալի այն պարզ պատճառով, որ ԱԺ բյուջեից պետք է վճարվեր համապատասխան գումարը։ Իսկ ավտոմեքենայի մաքսազերծումը նույնպես բավական թանկ հաճույք է, այն կազմում է ավտոմեքենայի գնի 30 տոկոսը։

«Արմեն Խաչատրյանի զրահապատված ավտոմեքենան մաքսազերծվա՞ծ է» հարցով դիմեցինք ՀՀ պետեկամուտների նախարար Անդրանիկ Մանուկյանին։ Պրն Մանուկյանն ասաց, որ գումար չլինելու պատճառով ավտոմեքենան մաքսազերծված չէ եւ այն ձեւակերպված է եղել ու կա՝ որպես ժամանակավոր ներմուծում։

Կրկին փաստենք, որ ԱԺ նախագահի «BMW»-ն, որը ԱԺ հաշվեկշռում է՝ մաքսազերծված չէ, եւ մեր տվյալներով պրն Խաչատրյանն ավտոմեքենայի ձեռքբերումից հետո քանիցս դիմել է ՀՀ պետեկամուտների անցած-գնացած ու ներկա նախարարներին՝ մաքսազերծման ժամկետները երկարաձգելու համար։ Դրանում մեղավոր են նաեւ հենց համապատասխան իրավապահ մարմինները, որոնք Ա. Խաչատրյանի դռանն այնպես չեն չոքում, ինչպես դա անում են սովորական քաղաքացիների պարագայում։

ՍԱԹԻԿ ՍԵՅՐԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2001
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031