Լրահոս
Օրվա լրահոսը

300.000 ԴՈԼԱՐ՝ ԵՐԿՈՒ ՕՐՎԱ ՀԱՄԱՐ

Հունվար 17,2001 00:00
xosrov harutyunyan

Օր օրի, քիչ-քիչ բացվում է Խոսրով Մելիքիչ Հարությունյանի եւ Հանրապետության հրապարակում իր կազմակերպած «տոնակատարության» դեմքը։ Պարզվում է, որ Խոսրով Մելիքիչը «տոնակատարության» միայն Մոսկվայից երկու օրով բերված լուսային էֆեկտների վարձակալության համար վճարել է 300 հազար դոլար։ Լուսային այդ էֆեկտների ամբողջ կոմպլեկտի արժողությունը (համապատասխան կոմպյուտերային եւ այլ սարքավորումներով հանդերձ) 650 հազար դոլար է։ Բայց քանի որ դա գնելու համար այդքան գումար չկար եւ մասնագետներ էլ չկային դրանք աշխատեցնելու համար, ժամկետներն էլ սեղմ էին մարդ ուղարկելու-մասնագիտանալու նպատակով, որոշվեց վարձակալել լույսերը՝ դրսից մասնագետներ հրավիրելով։

Լուսային այդ էֆեկտներից քիչ թե շատ հասկացողների կարծիքով, նախ չարժեր ընդամենը կիսատ-պռատ էֆեկտի համար (այն էլ 2 օրով) 300 հազար դոլար ծախսել, եւ երկրորդ՝ այդքան գումարով կարելի էր նման լույսեր հատ-հատ գնել (ոչ թե կոմպլեկտով) եւ ժամանակից շուտ մտածել մասնագետներ պատրաստելու ուղղությամբ։ Արդյունքում գոնե այդ լուսային էֆեկտներից կլիներ Հայաստանում։ Այս դեպքը նաեւ ցույց է տալիս, որ այդ «տոնակատարության» կազմակերպիչները մի կարգին չեն էլ իմացել՝ ինչ են անելու, ինչ սցենարով եւ միայն վերջին 2-3 ամսում են սկսել նախապատրաստվել։

Ընդ որում, ասում են, որ Արմեն Մազմանյանը Քրիստոնեության ընդունման 1700-ամյակի այս «տոնակատարության» սցենարը ավելի փոքր չափերով ներկայացրել էր Հաննովերում կայացած «Էքսպո-2000»-ին։ Գուցե Խոսրով Մելիքիչին հե՞շտ է ասել՝ 300 հազար դոլար՝ միայն լուսային էֆեկտների երկու օրով վարձակալության համար։ Թերեւս կրկին անգամ պետք չէ հիշեցնել հանրապետության սոցիալական ծանր վիճակի, սոցիալապես ծայրահեղ վիճակում ապրող ընտանիքների թվաքանակի, բյուջեի ներկայացվող ճեղքվածքի մասին։

Ս. ՍԵՅՐԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2001
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031