Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

«ՀԻՇԵՑՈՒՄ. ԾԽԱՄՈԼՈՒԹՅՈՒՆԸ ՎՆԱՍ Է»

Հունվար 27,2001 00:00
sigaret

Երբ ծխամոլին համոզում են, թե պետք է թողնել ծխելը, նա արտաքուստ համաձայնում է, բայց ներքուստ ընդվզում, իսկ երբ նրան առաջարկում են ընդամենը քչացնել, «մխիթարվում» է, որ ընդհանրապես հրաժեշտ չի տալու տաղտուկ կյանքի իր «ընկերոջը»։ Արգահատելի, ժխտական իմաստով արտաբերվող բառերի (որկրամոլ, գինեմոլ, խաղամոլ եւ այլն) «սեւ ցուցակում» գրեթե միայն ծխելն է, որ գործածվում է իր «կուսական» բայական ձեւով։ Ծխելու գործողության չարաշահման պահը ընդգծելու նպատակով, չգիտես ինչու, գրեթե չենք գործածում «ծխամոլություն» բառը։ Եվ երբ ծխախոտատուփերի վրա գրում ենք «…ծխելը վնասակար է…», այնքան էլ ճիշտ չէ, քանի որ ընդհանուր գործողություն-հասկացություն բնորոշող ծխելու «կատարումը» իրականացվում է եւ շատի (1-3 տուփ), եւ քչի (1-3 հատիկ) դեպքում։ Իսկ քանի որ բժշկական հետազոտություններով անգամ չի հաստատվում քիչ ծխելու վնասակարությունը (նույնիսկ օգտակարության մասին է խոսվում), ուստի առաջարկում եմ ծխախոտատուփերի վրա գրել այսպես. «Հիշեցում. ծխամոլությունը վնաս է»։

Պարզ է, որ վնաս է միայն մարդուն եւ միայն նրա առողջությանը, ուստի գյուտ չանելու համար ավելորդ է այստեղ նշել «առողջություն» բառը։ Ապագա մակագրության մեջ հիշեցում բառը պետք է գրվի երկու նկատառումով։ Առաջինը, որ ծխամոլությունն արդեն պարունակում է վնասակարության գործոնը, ուստի մնում է միայն հիշեցնել այդ մասին եւ երկրորդը, որ մարդուն ոչ թե պետք է հրահանգել, թե ինչ պետք է անի, այլ հիշեցնել, թե ինչ չպետք է անի, այն էլ ապացուցված վնասակարության դեպքում։

ՍԱՄՎԵԼ ՍՄԲԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2001
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031