Լրահոս
Օրվա լրահոսը

Առաջնությունն ուժեղ կազմ է հավաքել

Մարտ 03,2001 00:00
ymbshamart

Երեկ մայրաքաղաքի «Դինամո» մարզական ընկերության դահլիճում մեկնարկեց ազատ ոճի Հայաստանի 21-րդ առաջնությունը։ Երկու օր շարունակ մարզաձեւի սիրահարները մարզագորգի վրա հանրապետության գրեթե բոլոր ուժեղագույն վարպետների մրցելույթներին անմիջականորեն հետեւելու հնարավորություն ունեն։ Եվ դա հետաքրքիր է նրանով, որ, փաստորեն, սա երրորդ հազարամյակի առաջին լուրջ կարեւոր փորձությունն է։

Հայաստանի տարբեր մարզերից 108 ազատ ոճային ըմբիշներ են պայքարում չեմպիոնի կոչման համար։ Ու չնայած այս անգամ բացակայում է Արայիկ Գեւորգյանը, որը ներկայումս աշխատանքային պայմանագրով Գերմանիայի ակումբներից մեկում հանդես է գալիս Բունդեսլիգի մրցումներում, սակայն իրենց ոչ պակաս բարձր վարպետությունն են ցուցադրում այնպիսի անվանի ըմբիշներ, ինչպիսիք են Ատլանտայի օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր, 54 կգ քաշային Արմեն Մկրտչյանը, Սիդնեյի օլիմպիական խաղերի հայտնություն, մարտունեցի Արշակ Հայրապետյանը (նա հեռավոր Ավստրալիայում մեդալ չնվաճեց, թերեւս, միայն մրցափորձի պակասի պատճառով), ամառային 27-րդ օլիմպիական խաղերում 6-րդ տեղը գրաված Մարտին Բերբերյանը, Եվրոպայի երիտասարդական առաջնության մրցանակակիրներ Բագրատ Բարսեղյանը, Դավիթ Պապոյանը եւ այլոք։

Այս առաջնությունը կարեւորվում է նաեւ նրանով, որ այն ընտրական բնույթ ունի։ Դրա արդյունքներով կկազմվի Հայաստանի հավաքականը, որը կնախապատրաստվի ապրիլի 19-ին Բուդապեշտում մեկնարկող ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությանը, որին կհաջորդի արդեն Նյու Յորքում կայանալիք աշխարհի առաջնությունը։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2001
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031