Լրահոս
Օրվա լրահոսը

ՊԵՏՔ ԷՐ ԺԱՄԱՆԱԿԻՆ ՄՏԱԾԵԼ

Ապրիլ 06,2001 00:00

ՊԵՏՔ ԷՐ ԺԱՄԱՆԱԿԻՆ ՄՏԱԾԵԼ Երեկ քաղաքապետարանի մոտ հավաքվել էին թիվ 88 երթուղու վարորդները։ Թե ինչու՝ նրանք չցանկացան պատասխանել։ Հարցերը պարզաբանեց քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Արեգ Բարսեղյանը։ Նա հայտնեց, որ նախկինում հայտարարված մրցույթին (մրցույթի ժամանակ ստուգվում էին եւ վարորդների գիտելիքները, եւ երթուղատաքսիների անվտանգ երթեւեկելու վիճակը) մասնակցել են «Ֆեզա Ռոմա» ՍՊԸ-ն եւ «Արդենի Ստուդիա» ՓԲԸ-ն։ Թիվ 88 երթուղագծի համար նախատեսված է եղել 20 տեղ, որից 15-ը շահել է «Արդենի Ստուդիան», իսկ 5-ը՝ «Ֆեզա Ռոման»։ Պարզվում է, որ քաղաքապետարանի մոտ հավաքվել էին «Ֆեզա Ռոմայի» բոլոր վարորդները։ Եվ նրանք, ովքեր հաղթել էին մրցույթը, եւ նրանք, ում միավորները չէին հերիքել։ Արեգ Բարսեղյանն ասաց, որ մրցույթին մասնակցած եւ հաղթած վերը նշված կազմակերպությունները պետք է սահմանված ժամկետում կնքեին իրենց աշխատանքային պայմանագիրը կենտրոնական դիսպետչերական ձեռնարկության հետ։ Դա արել էր միայն «Արդենի Ստուդիան», իսկ քանի որ «Ֆիզա Ռոման» չի ներկայացրել այդ ձեռնարկության վարորդներին, ինքնըստինքյան զրկվել են աշխատելու իրավունքից։ Ա. Բարսեղյանը նշեց, որ չնայած անցած ժամկետին, «իրենք պատրաստ են պայմանագիր կապել այդ 5 մեքենաների հետ»։ Վերջինս նաեւ նշեց, որ մտնելով վարորդների դրության մեջ, նրանք, ովքեր մրցույթի ժամանակ ստացել են դրական միավորներ, տեղավորվելու են այլ երթուղագծերի թափուր տեղերում։ ՆՈՆԱ ՄՈՎՍԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել