Լրահոս
Օրվա լրահոսը

«ՄԵՐ ՀԻՆ ԵՐԳԵՐԸ»

Ապրիլ 06,2001 00:00 Share

«ՄԵՐ ՀԻՆ ԵՐԳԵՐԸ» Համերգաշար՝ նվիրված քրիստոնեությունը Հայաստանում պետական կրոն հռչակման 1700-ամյակին Հայ բազմաճյուղ երգի ընտրանին էր ներկայացնում 2001թ. փետրվարի 27-ից Երեւանի Կոմիտասի անվան կամերային երաժշտության տան սրահում կայացած համերգաշարը՝ «Մեր հին երգերը» խորագրով, որը բաղկացած էր հինգ մասից: Եզրափակիչ համերգը կկայանա ապրիլի 26-ին, Արամ Խաչատրյան համերգասրահում։ Համերգաշարը նվիրված է ՀՀ-ում քրիստոնեության ընդունման 1700-ամյակին։ Այն կազմակերպվել է «Երկիր եւ մշակույթ» հասարակական բարեգործական կազմակերպության նախաձեռնությամբ, Մեսրոպ արքեպիսկոպոս Աշճյանի հովանավորությամբ եւ հայրենի ճանաչված արվեստագետների մասնակցությամբ։ Հինգ համերգների ծրագրերում տեղ են գտել հայ ժողովրդական երգաստեղծության տարբեր ժանրեր ներկայացնող նմուշներ՝ ծիսական, աշուղական, քաղաքային, հոգեւոր, ազգային-հայրենասիրական եւ այլ երգեր։ Հայրենի երկրին ու մշակույթին նվիրյալ մարդկանց շնորհիվ ԵՄԿ-ն այժմ համազգային կազմակերպություն է, որ Եվրոպայում եւ Հյուսիսային Ամերիկայում իր կենտրոններն ունի։ Հայաստանում ԵՄԿ-ն պաշտոնապես գրանցվել է 1994թ. ապրիլին։ ԵՄԿ-ն իր աշխատանքները կազմակերպում է ամառային արշավանքների միջոցով, որոնց մասնակցում են սփյուռքահայ, նաեւ հայաստանցի երիտասարդներ։ Իրականացվել են բազմաթիվ ծրագրեր։ ԱԻԴԱ ՀՈՎՍԵՓՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Ապրիլ 2001
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30