Լրահոս
Օրվա լրահոսը

«ՎԱՍՆ ԱՐԴԱՐՈՒԹՅԱՆ»

Ապրիլ 10,2001 00:00

«ՎԱՍՆ ԱՐԴԱՐՈՒԹՅԱՆ» Հայկական սահմանադրական իրավապաշտպան կենտրոնը Վանաձորում տպագրում է «Վասն արդարության» հանդեսը։ Հանդեսը (300 օրինակ) հովանավորել է հոլանդական CORDAID կազմակերպությունը։ Այն, փաստորեն, տարածվում է անվճար։ Հանդեսը հետաքրքիր թեմատիկ ընդգրկումներ ունի. մարդու իրավունքների մասնագետների վերապատրաստման սեմինարների զեկույցից՝ փախստականների, երեխաների հիմնահարցեր։ Հետաքրքիր է ընթերցվում «Քրիստոնեություն եւ իրավունք», «Պատվի» զոհեր», «Փախստականներն ուզո՞ւմ են լքել Հայաստանը» եւ հատկապես «Հետաքրքիր, զարմանալի, ծիծաղելի օրենքներ» շարքը… Վանաձորի ս. Աստվածածին եկեղեցու հոգեւոր հովիվ Վահան քահանա Ազատյանն իր «Ջնջելով անցյալի անեծքն ու նզովքը» հոդվածով անդրադառնում է ստալինյան բռնապետության զոհ դարձած հոգեւոր դասի ներկայացուցիչներին, Հայաստանում զանգվածային բռնություններին, իրավունքների ոչնչացմանը։ «Հայ եկեղեցուց նրանք խլեցին բոլոր այն արտոնությունները, որոնցից նա օգտվել էր տասնյակ դարերի ընթացքում։ Ռուսաստանի կենտգործկոմի բոլոր դեկրետները պարտադիր էին Հայաստանում կիրարկելու համար։ Եկեղեցուց խլեցին նրա իրավունքները, ամուսնությունն ու ամուսնալուծությունը վավերացնելու, ինչպես նաեւ հուղարկավորության գործը…»։ Ուրախալի է, որ մայրաքաղաքից դուրս գործող հանդեսը կարողանում է ընթերցողի զարկերակը բռնած իր ետեւից տանել։ Ռ. Մ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել