Լրահոս
Օրվա լրահոսը

ԴԻՄԱԿԱՅՈՒՄ

Ապրիլ 17,2001 00:00

ԴԻՄԱԿԱՅՈՒՄ Սույն թվականի մարտի 23-ին «Ազատագրված տարածքների պաշտպանություն» հասարակական նախաձեռնությունը հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ մտահոգություն է արտահայտում Արցախի խնդրի «կարգավորման» շուրջ ընթացող բանակցությունների եւ դրանց հասարակական արձագանքների վերաբերյալ։ Նախաձեռնող խումբը համոզմունք է հայտնում, որ ազատագրված հայրենի տարածքները երբեք սակարկման ենթակա չեն, եւ գտնում, որ օրհասական այս պահին միայն իշխանություն- ընդդիմություն- ժողովուրդ ներքին միասնությամբ է հնարավոր դիմակայել արտաքին պարտադրանքին ու սպառնացող վտանգին։ Լիովին կիսելով այս մտահոգությունը, ողջունում ենք սույն նախաձեռնությունը եւ մեր պատրաստակամությունն ենք հայտնում՝ ամեն կերպ աջակցել հիշյալ խնդրի իրականացմանը։ Միաժամանակ կոչ ենք անում բոլոր հայորդիներին, անկախ կուսակցական պատկանելությունից եւ սոցիալական կարգավիճակից, սատարել այս նախաձեռնությանը։ ԳԱՐԵԳԻՆ ՂԱԶԱՐՅԱՆ ԼՂՀ ՊԲ հրաման. նախկին տեղակալ, Քաշաթաղի շրջանի սոց. բաժնի պետ ԱՐԿԱԴԻ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ ԼՂՀ Արցախյան պատերազմի վետերանների «Երկրապահ»կազմակերպության նախագահ ՄԻՔԱՅԵԼ ԱՊՐԵՍՅԱՆ Արցախի պաշտ. գնդիհրամանատար ԳԱՌՆԻԿ ՄԱՐԳԱՐՅԱՆ «Սպայի պատիվ» հասարակական կազմակերպության նախագահ ԴՆԵՊՐԻԿ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ Պահեստի եւ պաշտոնաթողսպաների միության նախագահ ՈՍԿԱՆ ԳՈՒԼՈՒՄՅԱՆ ՀՀ պաշտ. նախ. հատուկ գնդի հրամ. տեղակալ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել