Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ-ում Թուրքմենիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Թոյլի Կուրբանովի հավաստմամբ, Թուրքմենիա-Հայաստան առեւտ

Ապրիլ 27,2001 00:00

Ակտիվ համագործակցում են էներգետիկայում ՀՀ-ում Թուրքմենիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Թոյլի Կուրբանովի հավաստմամբ, Թուրքմենիա-Հայաստան առեւտրատնտեսական հարաբերությունները սկսվել են շատ վաղուց եւ դրանց զարգացմանը մեծ հեռանկար է սպասվում, եթե երկու պետությունների ղեկավարությունն ու գործավարները լավագույնս կատարեն իրենց պարտականությունները։ Դեսպանը նշեց, որ թուրքմեններն ու հայերը շատ ակտիվ են համագործակցել էներգետիկ բնագավառում։ Նրա խոսքերով, դեռեւս 1990թ. Հայաստանը Թուրքմենիայից գնել է մոտ 20 մլրդ խմ գազ (առանց կանխավճարի, 5-7 տարվա ընթացքում պարտքը մարելու պայմանավորվածությամբ), ինչն օգնել է մեր հանրապետությանը այդ տարիներին դուրս գալ էներգետիկ ճգնաժամից։ «Հայաստանն այժմ համարվում է թուրքմենական էներգետիկ ռեսուրսների դրական սպառող եւ եթե տարածաշրջանում սպառողների ընտրության հարց լինի, ապա Թուրքմենիան հաստատ Հայաստանին կընտրի»,- ասաց դեսպանը։ Նա ավելացրեց նաեւ, որ իր պետությունն այժմ էլ շարունակում է գազ մատակարարել Հայաստանին, ու թեեւ, այն անցնում է Ռուսաստանով, այնուամենայնիվ, թուրքմենական ծագում ունի։ Ըստ Թ. Կուրբանովի, նավթից ու գազից բացի իր երկիրն արտահանում է 0,5 մլրդ դոլարի արժողությամբ ապրանք՝ բամբակ, մանրաթելեր (արեւմտաեվրոպական երկրներ), տեքստիլ արտադրանք (Հյուսիսային Ամերիկա եւ Արեւելյան Եվրոպա)։ Թոյլի Կուրբանովի գնահատմամբ, Թուրքմենիայի նավթարդյունաբերությունը կարող է խաթարվել Կասպից ծովի մակարդակի բարձրացման պատճառով, եւ դա կարող է հանգեցնել նաեւ բնապահպանական լուրջ աղետների։ «Իսկ թուրքմենները ձուկ շատ են սիրում, ուստի ամեն բան պետք է արվի աղետների դեմն առնելու համար»,- կատակեց դեսպանը։ Նրա կարծիքով, ծովի մակարդակի փոփոխությունները դեռեւս լրջորեն ուսումնասիրված չեն։ Եվ «ոչ միայն Թուրքմենիան, այլ կասպյան տարածաշրջանի մյուս երկրները եւս պետք է լրացուցիչ ներդրումներ կատարեն բնապահպանական աղետներից ու այլ խնդիրներից խուսափելու համար»։ Ըստ Թուրքմենիայի դեսպանի, Ադրբեջանի նավթային ու գազային պաշարների ցուցանիշները չափազանցված են։ Նրա հավաստմամբ, այդ ռեսուրսների ցուցանիշները խիստ ուռճացված ներկայացնելը ոչ թե Ադրբեջանի մասնավոր նավթային սեկտորի ռազմավարությունն է, այլ այդ հանրապետության կառավարության։ Սակայն դեսպանն ընդգծեց. «Կառավարությունները կասպյան շրջանում այժմ աստիճանաբար շարժվում են դեպի իրենց պարտականությունների ընդունում եւ ըմբռնում, ու այդպիսի հայտարարությունները ապագայում կվերանան»։ Իսկ վերջում դեսպանը փաստեց, որ հայ համայնքի թիվը Թուրքմենիայում հասնում է 30 հազարի։ Հայերը հիմնականում հաստատվել են Աշխաբադում ու «հայ համայնքը թուրքմեն հասարակության անբաժան ու կարեւոր մասն է»։ Իսկ փոխարենը՝ Հայաստանում բնակվում է ընդամենը 6 թուրքմեն, որոնք, ինչպես նշեց Թոյլի Կուրբանովը, դեսպանատան աշխատողներն են։ Ս. ՄՈՒՐԱԴՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2001
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30